«Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հ…

⚖️ «Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հետ»․ Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է

📌 Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը փետրվարի 14-ին մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ըստ այդմ` Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավը և այժմ նա ազատության մեջ է:
🗣 «Շուրջ 9 ամիս տևող նախաքննության ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Գևորգ Ալթունյանը որևէ առնչություն ունի ՊՆ-ից ոչ թե 106 միլիոն, այլ նույնիսկ 10 դրամ հափշտակելու հետ», – նշել է Ալթունյանի պաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:|news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *