Category: Infocom

  • «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում ակցիաների ընթացքում առե…

    ⚖️ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
    📌 10-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը, 14-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 3 անձի վերաբերյալ, կալանքի հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու որոշում է հանձնվել ոստիկանությանը։
    [Քննչական կոմիտե]
    🔗Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում հայտարարել է՝ սահմանազատման ընթացքում «ո…

    🗣 Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում հայտարարել է՝ սահմանազատման ընթացքում «որտեղ առաջ ենք, պետք է հետ գանք, որտեղ իրենք [ադրբեջանցիները-խմբ․], իրենք հետ գնան»։
    ❗️ «Կամ կարող է տեղեր լինի, որտեղ խոշոր կտորների մասին է, որովհետև կարող է գաղափար լինի, որ եկեք 100 քառ․ մետր մենք ձեզ տանք, 100 քառ․ մետր դուք մեզ տվեք, դա էլ, մենք չենք կարող անել, եթե էդպիսի թեմաներ լինի, մենք պետք է հանրաքվե անենք․ դուք պետք է որոշեք՝ ուզում եք դա, թե չեք ուզում։ Որովհետև պետք է ճիշտ արձանագրենք՝ Ադրբեջանի հետ նոր սահման չենք ձևավորում, մենք Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանը վերականգնում ենք», — ասել է Փաշինյանը՝ ցույց տալով ՀՀ տարածքի մակետը։

  • ՆԱՏՕ-ն քննարկելու է միջուկային զենքը մարտական վիճակի բերելու խնդիրը։ Ասել է ՆԱՏ…

    🗣 ՆԱՏՕ-ն քննարկելու է միջուկային զենքը մարտական վիճակի բերելու խնդիրը։ Ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով որ հարցի թափանցիկությունը հստակ ուղերձ է առ այն, որ ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք է:
    📌 «ՆԱՏՕ-ի նպատակն է աշխարհը տեսնել առանց միջուկային զենքի, բայց քանի դեռ այն կա, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան կունենան միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն չի ունենա, վտանգավոր աշխարհ կլինի», — ասել է Ստոլտենբերգը։
    🇷🇺 ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հայտարարությունը, լարվածության հերթական սրացում է անվանել այն․ «Այն, ինչ ասել է պարոն Ստոլտենբերգը, ակնհայտորեն չի տեղավորվում նախօրեին Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովում ընդունված հռչակագրում, որում ասվում է, թե հարկ է խուսափել նման հռետորաբանությունից»,- ասել է Պեսկովը: |azatutyun.am|

  • Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղոր…

    🗣 Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի հայտարարություններում։
    🔶 Բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։
    [ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի համատեղ հայտարարությունը]

  • ՔՊ-ն չի մասնակցի հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ին …

    📌 ՔՊ-ն չի մասնակցի հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։     
    🗣 «Արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։ 

  • ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը լ…

    📌 ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը լրացել է։ Այս մասին Քերոբյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

  • ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը դիմել է կուսակցության Կառավարման խորհրդին իր լիազորութ…

    📌 ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը դիմել է կուսակցության Կառավարման խորհրդին իր լիազորությունները խորհրդում և անդամակցությունը կուսակցությունում դադարեցնելու համար:
    🗣 «Իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է: Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու: Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ», — գրել է Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում։

  • ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է. «Բերատավոր …

    📌 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է. «Բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի»։
    🗣 «Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ…Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ի՞նչ համակարգի մասին կարող է խոսք լինել: Սա նաև ժողովրդավարության մեխանիզմների ձախողում է` հանրության աչքում Ոստիկանությունը վարկաբեկելու, ոստիկանին մարդուն ծառայողից իշխանության ծառայողի վերածելու հաշվին», -գրել է Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում։

  • Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությո…

    🇦🇲🇫🇷 Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
    [ՀՀ ՊՆ]

  • Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին հունիսի 16-ին հանդիպել է ՌԴ ԱԳ …

    🇮🇷🇷🇺 Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին հունիսի 16-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։
    🗣 «Ես բացատրեցի Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները տարածաշրջանի վերաբերյալ. Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը ապակայունացնող ազդեցություն է ունենում», — գրել է Ալի Բաղերին X-ի իր միկրոբլոգում։ |irna.ir|