Category: Infocom

  • Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հա…

    🔸 Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։ Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը։ Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս 4-ն ու 31-ը վերաբերում են ոչ անկլավային գյուղերին։
    ‼️ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։
    🇦🇿 Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ։ Եվ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն իսկ պայմանավորված են։
    [Նիկոլ Փաշինյան]

  • 67 կգ քաշային Գոռ Սահակյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է։…

    🇦🇲💪🏻 67 կգ քաշային Գոռ Սահակյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է։

  • Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպա…

    🇦🇲 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության յոթակի չեմպիոն։

  • Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ։…

    🇦🇲🇬🇧 Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ։

  • «Եթե Հայաստանը իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, և եթե մեր նկատմամբ տարած…

    🇦🇿 «Եթե Հայաստանը իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, և եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի։ 🗣 Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակ…

    🔸 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հա…

    🇷🇺🇦🇿 Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 🗣 Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը…

  • Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համա…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ:
    🗣Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ։ [ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armenpress.am|

  • Փետրվարի 8-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱ…

    📢 Փետրվարի 8-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ:
    📌 Վերջիններս նախորդ օրը «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ։ Հաջորդող մի քանի օրերին բժշկի է դիմել նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա:
    ❗️Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է: [ՍԱՏՄ]

  • «Ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել․․․ Մենք Հա…

    🇦🇿 «Ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել․․․ Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։
    🗣 Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում»։

    [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև]