Category: Infocom

  • Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք Հայաստանի Հ…

    ⚖️ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք Հայաստանի Հանրապետությանը կվճարեն 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն դոլար)։ [Գլխավոր դատախազություն]

  • Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հ…

    🇬🇪🇹🇷 Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
    🤝 Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։
    📌 Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ նախարարական հանդիպումը։ |1lurer.am|

  • Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է պարզաբանել՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի պ…

    🇦🇲🇦🇿 Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է պարզաբանել՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի պաշտպանության նախարարության խոստումը՝ ադրբեջանցի զինվորի վիրավորման փաստով հետաքննությունը, չի իրականացվել: Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:…

  • Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական…

    🇦🇲 Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները…

  • Ռաիսին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է՝ իրենք համաձայն չեն խնդիրներ լուծե…

    🇮🇷 Ռաիսին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է՝ իրենք համաձայն չեն խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում․

    🗣 «Կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար», – ասել է Իրանի նախագահը։
    📌 Իրանի նախագահը ողջունել և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ ընդգծելով Իրանի կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը և այդ հարցում Թեհրանի կարմիր գծերը։
    🤝 Գրիգորյանը Թեհրանում է՝ մասնակցելու Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։|tert.am|

  • Արդյո՞ք Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ, ինչպես գրու…

    Արդյո՞ք Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ, ինչպես գրում է մամուլը. պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը միայն նշել է. 🗣️ Մեկնաբանություն չկա, – ասել է Հարությունյանը` անպատասխան թողնելով հարցը`…

  • Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍՆ Այն հայտնաբերել…

    🗻 Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍՆ
    📌 Այն հայտնաբերել է բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ: Դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել էին: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը:
    [ԿԳՄՍՆ]

  • Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյա…

    Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանք: Նա կալանավորված է փետրվարի 7-ից։

  • ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին…

    🇷🇺 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար՝ հերթական անգամ շեշտելով, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները և ոչ թե ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ ԵՄ-ն։
    🔸 «Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։
    🔸 Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- ասել է Գալուզինը: |1lurer.am|

  • Ըստ Փաշինյանի՝ սահմանագծման 2 տարբերակ կա․ «Նախ ամբողջ սահմանով իրականացնում են…

    🗣 Ըստ Փաշինյանի՝ սահմանագծման 2 տարբերակ կա․ «Նախ ամբողջ սահմանով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը, երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կոտր սահմանագծումով գնում ենք առաջ (մարզ առ մարզ՝ խմբ․)։ Ըստ էության 2 տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են ընդունված սկզբունքների շրջանակում։
    🇦🇿 Բայց Ադրբեջանը կարծես խուսափում է նաև այս տարբերակից։ Եվ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ։ Եվ այդ պատճառը կարող է լինել օրինակ ռազմական գործողություններ սկսկելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում։
    🇦🇲 ՀՀ կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ակտիվ կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում»։
    🔗 Կարդալ ավելին