Category: Infocom

  • Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով …

    🤝 Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։
    🗣 «Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»,- ասել է Բորելը։ |tert.am|

  • Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխ…

    🚘 Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել …

    🇦🇲🇪🇺 Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։

    🗣 «Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի են, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր
    ։
    📌 Նրանք անտեսել են ՀՀ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ միջադեպը կհետաքննվի։ Սա կրկին ցույց է տալիս, որ երկու կողմերից զորքերի հայելային հետքաշումն անհրաժեշտություն է»,- ասել է Բորելը։ |armeniasputnik.am|

  • ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Մալյա…

    📌 ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Մալյանը։ 👮 Հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի,…

  • Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան,…

    🗣 Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։

    🔸 Միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։
    🔸 Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան։
    [ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան]

  • Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բոռելը անդրադարձել են առավոտյան Ներքին Հա…

    🇪🇺 Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բոռելը անդրադարձել են առավոտյան Ներքին Հանդի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։

    🗣 ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:
    📌 Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝…

    Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝

  • Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին։ «Կոչ ենք անում երկու կո…

    🇷🇺 Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին։
    🗣 «Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն դրսևորել: Մենք ուշադիր հետևելու ենք։ Նման միջադեպերը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հուսով ենք՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար բանակցային գործընթացը կշարունակվի»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

  • Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով մարդու իրավո…

    📌 Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
    📌 Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։
    📌 ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։
    [ՀՀ ՄԻՊ աշխատակազմ]

  • Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ …

    Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։