🇬🇪🇪🇺 Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Տելեգրամյան Paper Kartuli-ն էլ գրում է, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելուց երկուսուկես ժամ անց Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը, ակցիայի մասնակիցներից գրեթե մարդ չէր մնացել։
📌 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը, ով հայտարարել է, որ Թբիլիսիի փողոցներում բռնությունները դադարել են: «Սուտ և ցինիզմ: Եթե «փողոցներում բռնությունները դադարել են», ապա որն է այսօրվա դաժան ցրման իմաստը: Երեխաների առևանգում մայրերի՞ց. կանանց նկատմամբ վրե՞ժ»,- գրել է նա։ |hetq.am|

Leave a Reply