Category: Infocom

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման …

    🛣 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակը չեն, որ կօգտագործվեն:
    🔸 Փոխվարչապետի խոսքով՝ գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ․, 1979-ին մտել են ուժի մեջ։
    🗣 «Բայց այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխաններն այդ քարտեզներում չկան»,- նշել է նա։
    📌 Գրիգորյանը ԱԺ-ում քննարկման ընթացքում հայտարարել էր նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ չկա․ «Կան սահմանի վերաբերյալ տարբեր մասշտաբի և տարբեր ժամանակահատվածում հաստատված քարտեզներ, բայց ամբողջական քարտեզ չկա»։|civilnet.am|

  • Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ Երևա…

    ☀️ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
    🏙 Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    📌 Մարզերում հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս պահին քննարկում է Հայաստանի և Ադ…

    📍 ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս պահին քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ 📍 Հիմնական զեկուցողն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 🗣 Նախքան նիստի մեկնարկը Գրիգորյանը, «Ազատության»…

  • Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի …

    🚫 Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով․ Մհեր Գրիգորյան
    «
    Կան հիմնարար հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումները շարունակելն ուղղակի իմաստ չունի»,- ԱԺ հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը։ |factor.am|

  • ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել…

    👥 ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են ՀՀ-ից տեղի չտալ միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին:
    🗣 Ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակ են փոխանցելու ՀՀ ԱԳ նախարարին, և տեղեկացրեց, որ 2024թ սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 60 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։
    ✉️ Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին, ինչպես նաև անդրադառնում, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։
    📍 Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը «հիմնազուրկ և վտանգավոր է»։|news.am|

  • Վնասվածքով հիվանդանոց տեղափոխված աշակերտը դուրս է գրվել. ՔԿ խոսնակ «Հոկտեմբերի …

    ❗️ Վնասվածքով հիվանդանոց տեղափոխված աշակերտը դուրս է գրվել. ՔԿ խոսնակ
    🔸 «Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս: Նախնական տվյալներ են ստացվել, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:
    🔸 Նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։
    🔸 Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։ Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»,- հայտնել է ՔԿ խոսնակը:

  • ԱՄՆ-ում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը. …

    🇹🇷🇺🇸 ԱՄՆ-ում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
    👮🏻‍♂️ Գյուլենը մեղադրվում է 2016թ. Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մեջ, ինչից հետո շարժումը կառավարության կողմից ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն (FETO): Հեղաշրջման փորձից հետո կառավարությունը սկսեց պետական համակարգի «մաքրման» աշխատանքներ, ինչի արդյուքնում շուրջ 40 հազար մարդ բանտարկվեց, իսկ 110 հազար պետական ծառայողներ ազատվեցին աշխատանքից՝ Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով։
    🤝 Մինչ այդ Էրդողանի կառավարությունը եւ Գյուլենը ունեցել են ջերմ հարաբերություններ, Գյուլենի անմիջական աջակցությամբ 2011թ. Էրդողանի կուսակցությունը ընտրություններում կարողացավ կրկին հաղթանակ տանել։ Գյունելականների աճող ազդեցության պայմաններում իշխանությունը սկսեց զսպողական քաղաքականություն վարել Գյուլենի նկատմամբ։

  • Բուլղարիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշայի…

    🥇Բուլղարիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել Եվրոպայի չեմպիոն։
    [Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա]

  • Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռի…

    🇮🇷 Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, հայտնել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար Ահմադ Ալի Գուդարզին։
    🔸Նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է, որը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և հատկապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև նպատակ ունի պայքարել անօրինական ներգաղթի դեմ։ |azatutyun.am|

  • «Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուր…

    🇦🇲🇮🇷 «Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա»,- այս մասին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։
    📌 Դեսպանը նաև կարևորել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները և նշել. «ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ, այն ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը»։
    🔸 Արսեն Ավագյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, նշելով, որ ՀՀ դիրքորոշումը արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ոչ միայն լիարժեք փոխըմբռնման է արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ: |armenpress.am|