🛣 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակը չեն, որ կօգտագործվեն:🔸 Փոխվարչապետի խոսքով՝ գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ․, 1979-ին մտել են ուժի մեջ։
🗣 «Բայց այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխաններն այդ քարտեզներում չկան»,- նշել է նա։
📌 Գրիգորյանը ԱԺ-ում
քննարկման ընթացքում հայտարարել էր նաև, որ
հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ չկա․ «Կան սահմանի վերաբերյալ տարբեր մասշտաբի և տարբեր ժամանակահատվածում հաստատված քարտեզներ, բայց ամբողջական քարտեզ չկա»։|
civilnet.am|