Category: Infocom

  • Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հա…

    🇷🇺🇦🇿 Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 🗣 Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը…

  • Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համա…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ:
    🗣Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ։ [ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armenpress.am|

  • Փետրվարի 8-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱ…

    📢 Փետրվարի 8-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ:
    📌 Վերջիններս նախորդ օրը «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ։ Հաջորդող մի քանի օրերին բժշկի է դիմել նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա:
    ❗️Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է: [ՍԱՏՄ]

  • «Ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել․․․ Մենք Հա…

    🇦🇿 «Ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել․․․ Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։
    🗣 Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում»։

    [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև]

  • Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ընթանում է Իլհամ Ալիևի երդման արարողությունը։ Նա ելու…

    🇦🇿 Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ընթանում է Իլհամ Ալիևի երդման արարողությունը։ Նա ելույթում նշել է․
    🗣 «Ժամանակի ընթացքում մենք կրկին ականատես եղանք մեր նկատմամբ տարածքային նոր պահանջների, և նրանք [Հայաստանը, -խմբ․] կրկին չեն ցանկանում հրաժարվել իրենց կեղտոտ գործերից։ Հայաստանը կարծես մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները, կամ էլ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է ընդհանրապես չկատարել այդ պարտավորությունները»,- ասել է Ալիևը։

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դը…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
    [ՀՀ ՊՆ]

  • Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռն…

    🇷🇺 Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով։
    🗣 Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը վաղաժամ վերադարձի անհրաժեշտությունը, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին]|news.am|

  • – Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, – Արթուր…

    – Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից,
    – Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ,

  • Բրյուսել այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանիդպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա…

    🗣 Բրյուսել այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանիդպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
    🔸Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա:
    🔸 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դա…

    ⚽️ «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դատախազություն
    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    [Գլխավոր դատախազություն]