Category: Infocom

  • Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին հունիսի 16-ին հանդիպել է ՌԴ ԱԳ …

    🇮🇷🇷🇺 Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին հունիսի 16-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։
    🗣 «Ես բացատրեցի Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները տարածաշրջանի վերաբերյալ. Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը ապակայունացնող ազդեցություն է ունենում», — գրել է Ալի Բաղերին X-ի իր միկրոբլոգում։ |irna.ir|

  • ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել …

    📌 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար:
    🔶️ Հունիսի 12-ին արգելանք է դրվել Գայանե Սողոմոնյանի ( Իշխան Զաքարյանի կնոջ — խմբ.)՝ «Ակբա» բանկում ներդրած ավանդի մոտ 3 մլն 649 հազ դրամի և մեկ այլ ավանդով ներդրված  ավանդից 40 մլն դրամի տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Իսկ Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով է արգելանք դրվել: |hetq.am|

  • Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկան…

    📌 Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանության միջև հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվել։ |news.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ…

    ❗️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Բաղրամյան պողոտայի հունիսի 12-ի դեպքերով երեք օր ձերբակալված 28 անձանց, որոնք կ…

    📌 Բաղրամյան պողոտայի հունիսի 12-ի դեպքերով երեք օր ձերբակալված 28 անձանց, որոնք կասկածվում էին զանգվածային անկարգությունների համար, Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել։ Այս մասին azatutyun.am-ին փոխանցել են Քննչական կոմիտեից, տեղեկացնելով՝ նրանք այսօր…

  • Քրեական վարույթ կա նախաձեռնված, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվու…

    📌 Քրեական վարույթ կա նախաձեռնված, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվում GG ընկերությանն առնչվող երեք հասցեներում։ Այս մասին azatutyun.am-ին փոխանցել են Քննչական կոմիտեից։ 📍 Խուզարկվող գրասենյակներից մեկը գտնվում է Մամիկոնյանց փողոցում։ |azatutyun.am|

  • Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20…

    ❗️ Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ 🔸 «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: 🔸 Դեպքի հանգամանքներն…

  • «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մա…

    📌 «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել։
    🔶️ ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։
    [Քննչական կոմիտե]

  • Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է …

    🚧 Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է
    🔸 Անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում: Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:
    [Լոռու Մարզպետարան]

  • Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամեն գնով իրեն…

    📢 Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
    🗣 «Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին:
    🔸 Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է: Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է»: