📢 Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
🗣 «Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին:
🔸 Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է: Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է»:

Leave a Reply