🇦🇿 Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը․ Ադրբեջանի նախագահի օգնական
Հիքմեթ Հաջիև❓Հաջիևը գերմանական ZDF-ին տված հարցազրույցում անդրադառնալով անցած տարեվերջին Իլհամ Ալիևը հայտարարությանը, որ ՀՀ հարավային շրջանները համարում է ադրբեջանական և հարցին, թե Ալիևի նպատակը Հայաստանից տարածքներ գրավե՞լն է, Հաջիևը պատասխանել է, թե Ալիևն «այլ բան է նկատի ունեցել»։
🗣 «Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի ներկայիս տարածքում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։
Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելել այս տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ», – ասել է Հաջիևը։
📌 Ճշտող հարցին, թե Ադրբեջանում քննարկվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը, նա պատասխանել է՝ Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է։|
azatutyun.am|