Category: Infocom

  • Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի…

    🇦🇿 Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ․ Բայրամովը՝ Ստամբուլում «3+3» հարթակի նիստին
    🗣 «Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ՝ կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին հետկոնֆլիկտային ժամանակաշրջանն է: Կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններով վերացվեն նախկին հակամարտության հետևանքները»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ |tert.am|

  • ՍԴ-ն հորդորում է զերծ մնալ ՍԴ որոշումների բովանդակությունը խեղաթյուրելու փորձեր…

    📣 ՍԴ-ն հորդորում է զերծ մնալ ՍԴ որոշումների բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից։
    📍 Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում ՍԴ-ին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝ պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։
    📍 Նման հակաօրինական դրսևորումների նկատմամբ հրավիրում ենք հատկապես ԶԼՄ-ների ուշադրությունը, և կարծում ենք, որ այս շարունակական վարքագծի նկատմամբ հանդուժողականությունն անթույլատրելի է և շարունակվելու դեպքում պետք է արժանանա իրավական գնահատականի:
    [ՀՀ ՍԴ]

  • Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հան…

    ❗️ Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:
    Մասնակցում են ՀՀ, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Այսօր Ստամբուլում կայանալու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրոր…

    🇦🇲🇮🇷🇹🇷🇦🇿🇷🇺 Այսօր Ստամբուլում կայանալու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը (վրացական կողմը չի մասնակցելու):
    🇮🇷🗣 Հանդիպումից առաջ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է. «Պետք է այնպես անենք, որ քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին»:
    🇹🇷🗣 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ ասել է. «Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար»: Ֆիդանն ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման քննարկումները կենտրոնացած են լինելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցերի, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա։

  • Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների գործողություններ…

    🇪🇺🇬🇪 Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների գործողությունների կուրսը վտանգում է երկրի եվրոպական ուղին և դե ֆակտո դադարեցնում է անդամակցության գործընթացը:

  • Իսրայելի բանակը հաստատում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է Իսրայե…

    🇮🇱 Իսրայելի բանակը հաստատում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվել է Իսրայելի հարավային հրամանատարության զինվորների կողմից:
    Լուսանկարում՝ Յահյա Սինվարը

  • Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի …

    🇦🇿👩‍⚖️ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։

  • Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությ…

    Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
    💬 «Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։ Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ»,- հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

  • Անցած գիշեր մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը, hայտնել է …

    ❄️ Անցած գիշեր մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը, hայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
    Լուսանկարը՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից

  • Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությունը գնահատում ենք բարձր։…

    🇹🇷🇮🇱🇮🇷 Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությունը գնահատում ենք բարձր։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան որպես երկիր և տարածաշրջան. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան

    🗣 «Տարածաշրջանում պատերազմը այն չէ, ինչ մենք ցանկանում ենք։ [․․․] Տարածաշրջանում կայունության և ժողովուրդների անվտանգության համար պատերազմ չպետք է լինի։ Եթե ​​Իրանը գործում է սեփական ինքնապաշտպանության համար, դա իր իրավունքն է»,- ասել է Ֆիդանը։
    🇮🇱 Անդրադառնալով նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Ֆիդանը նշել է․ «Մենք նաև դիտարկում էինք, որ Իսրայելը ծրագրում էր նախ վերացնել առաջին հերթին ՀԱՄԱՍ-ը, ապա իր համար վտանգ ներկայացնող «Հեզբոլլահը», իսկ հետո հութիներին: Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա մեզ համար անակնկալ չէր: Հոկտեմբերի 7-ից հետո առաջին 3 շաբաթվա ընթացքում ամենամեծ մտահոգությունն այն էր, որ պատերազմը լայն տարածում չունենա։ Մենք չենք ուզում, որ նոր ճակատ բացվի, և չենք ուզում թվա, թե մենք նախ կկենտրոնանաք Գազայի վրա, ապա կվերադառնանք այլ տեղ, բայց Իսրայելը կարծես անում է այն, ինչ նպատակադրված է»։