Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 34-ր…

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ․
    🔸 «Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության եւ ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, եւ 1990թ․ օգոստոսի 23-ին մենք այդ ինստիտուտների եւ գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձն արեցինք՝ երկարատեւ դադարից հետո։ Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումներն այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են, եւ ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը եւ համապարփակ:
    🔸 Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձեւեր են, բոլորովին ուրիշ հարթություններ, եւ մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձեւերը՝ հենց այսօր, հենց հիմա»։

  • Ռուսական կողմը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարված…

    🇷🇺🇺🇦 Ռուսական կողմը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում՝ «Կավկազում» տեղակայված երկաթուղային լաստանավի վրա։
    🛳 Կուբանի օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ լաստանավը խորտակվել է: Ըստ նախնական տվյալների՝ հրթիռային հարձակման պահին հինգ մարդ է եղել լաստանավում։ Նրանց ճակատագիրը դեռևս հայտնի չէ։ |1lurer.am|

  • Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի …

    Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի համայնքապետի հայտարարագրերը
    Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի բոլոր տարեկան հայտարարագրերում ներկայացված տվյալները խնդրահարույց են։
    2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Սամսոնյանը շուրջ 3 մլն դրամ ուղղել է վարկի մարման վճարումներին, որից 2.5 մլն դրամի աղբյուրն անհայտ է։
    Սամսոնյանի կինը՝ Աղունիկ Աբգարյանը, որպես պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ, չի ներկայացրել 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերը։ 
    2021 թվականին Սամսոնյանն ունեցել է 11 անշարժ գույք։ Չնայած հաջորդող երկու տարիներին Սամսոնյանը գնել և վաճառել մեկական անշարժ գույք, 2023 թվականի հայտարարագրի տարեվերջին առկա է ընդամենը 4 անշարժ գույք։ Թե որտեղ է անհետացել այդ 7 անշարժ գույքը, անհայտ է։
    Կարդալ ավելին

  • Պատմություն այն մասին, թե ինչպես են նույն ընտանիքի անդամները «մրցակցում» պետական…

    Պատմություն այն մասին, թե ինչպես են նույն ընտանիքի անդամները «մրցակցում» պետական գնումներում
    Մուշական 1/21 հասցեում հաշվառված ընտանիքի 15 անդամներից 6-ը «ՎԱՆԻ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ԱՐՀՈՎՇԻՆ», «ՆԱՐ — ԴԱՎ ՇԻՆ», «ԼԻԳՈ — ՇԻՆ» ընկերությունների ներկա կամ նախկին սեփականատերերն են։ Շինարարությամբ և ասֆալտապատմամբ զբաղվող այս ըՆկերությունները համատեղ դիմում են տարբեր գերատեսչությունների հայտարարած մրցույթների նույն ընթացակարգերին։
    «Ինֆոքոմը» դիտարկել է նրանց մասնակցած մրցույթներից 38-ը, որտեղ Գրիգորյանների ընկերություններից 2-ը կամ 3-ը համատեղ հայտ են ներկայացրել։
    «Գնումների մասին» օրենքն արգելում է փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին։
    Օրենքի խախտմամբ մասնակցած 38 մրցույթից 15-ը այս ընտանիքին պատկանող ընկերությունները շահել են։

  • Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների հոսանքազրկումները հիմ…

    💡 Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների հոսանքազրկումները հիմնականում պայմանավորված են Երևան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիմնական էլեկտրասնուցման անջատմամբ, որը, ըստ ՀԷՑ-ի, մոտակա օրերին պետք է կարգավորվի։
    🔸 Մինչև օգոստոսի 10-ն էին ասել, բայց որոշակի խնդիրներ էին առաջացել Լարսում բեռնափոխադրման հերթերով պայմանավորված։ Բայց հիմա արդեն բեռնատարները ժամանել են, և աշխատանքներն ակտիվ իրականացվում են։
    [Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյան] |aravot.am|

  • Այս սեպտեմբերի 1-ից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականաց…

    ❗️🚕 Այս սեպտեմբերի 1-ից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնելու համար պարտադիր կլինի հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միանալը և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելը։ 📱 Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու…

  • Գավառի Սոցապ ծառայության նախկին պետը, որը կաշառք էր ստացել շուրջ 40 քաղաքացուց,…

    ‼️ Գավառի Սոցապ ծառայության նախկին պետը, որը կաշառք էր ստացել շուրջ 40 քաղաքացուց, կաշառք է ստացել ևս 12 անձից․ բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը ավարտվել է։
    💰 «2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելու, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը խախտելու, այդ անձանց ամսական կենսաթոշակը հասանելիից ավելի չափով վերաձևակերպելու դիմաց 12 քաղաքացուց պահանջել և ստացել է տարբեր չափերի՝ 70․000-ից մինչև 240․000 ՀՀ դրամ կաշառք»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

  • Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գ…

    🚧 Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․
    🔻 փոքր կենտրոնի «Ա» գոտին՝ կարմիր,
    🔹 մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ,
    ▫️ ծառայողական ավտոկայանատեղերիները՝ սպիտակ,
    էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը՝ կանաչ:

  • ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համ…

    🇺🇸 ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար։

    💬 ԱՄՆ պետքարտուարության խոսնակը «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
    📌 «Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշվում է պատասխանում։|civilnet.am|

  • Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի…

    🇮🇷 Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցի հաղորդումը։

    🚁 Իրանական Fars լրատվական գործակալությունը երեկ հայտնել էր, թե ուղղաթիռի կործանման հետաքննությունն «ամբողջությամբ ավարտվել է» և, վկայակոչելով անանուն աղբյուրի, վթարի երկու պատճառ էր նշել՝ եղանակային վատ պայմանները և ուղղաթիռի անկարողությունը հաղթահարելու ծանրությունը՝ մառախուղի պայմաններում ավելի վերև բարձրանալու համար՝ պարզաբանելով, որ ուղղաթիռում երկու ուղևոր ավելի է եղել, քան նախատեսված է անվտանգության կանոնակարգով։
    ‼️ Պաշտոնական Իրանը այս տեղեկությունը համարել է «խեղաթյուրված»՝ հերքելով նաև ուղղաթիռում ուղևորների թվի հետ կապված հայտարարությունը։ |azatutyun.am|