Category: Infocom

  • Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյա…

    Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը:
    📣 «Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

  • Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ակա…

    🇦🇿 Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան՝ նշելով, թե դրանք ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։
    📌 Հիշեցնենք, որ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: |tert.am|

  • Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, աջակցել …

    🇦🇲🇭🇺 Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, աջակցել է ռազմագերիների վերադարձի հարցում, համավարակի ընթացքում ուղարկել է հումանիտար օգնություն․ այդ ամենը վկայում է, որ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և փորձում է վերականգնել հարաբերություններն այն հարուստ պատմական կապերի հիման վրա, որոնք գոյություն ունեն։
    🔸 Չէ՞ որ Հունգարիայում գտնվում է ամենահին հայկական համայնքներից մեկը։ Հունգարիայում հայ համայնքը օժտված է մի շարք առավելություններով՝ ունենք ներկայացուցչություն խորհրդարանում, Բուդապեշտում վերականգնվել է հայկական եկեղեցին։ Քրիստոնյա փոքրամասնությունների վերաբերյալ Հունգարիայի շատ զգայուն մոտեցումը նույնպես համահունչ է մեր մոտեցումներին։ Այդ ամենը հիմք է ստեղծում հավատալու, որ անկեղծ ցանկություն կար հաղթահարելու այդ ցավոտ էջը և շարժվել առաջ:
    [ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ Հայաստանի նախագահի այցի արդյունքների վերաբերյալ] |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին

  • «Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրովիչն իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանը…

    🇦🇲🇷🇺 «Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրովիչն իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ինքը զանգի Պուտինին և ասի, որ նա ուղղակի չգա ՀՀ, քանի որ չի կարող երաշխավորել, որ չի ձերբակալվի
    Նախորդիվ Պուտինին ՀՀ-ում ձերբակալելու հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր․
    🗣 «Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ․ 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել։ Ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում՝ ոչ․ կան իրավական ինստիտուտներ», – The Telegraph-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետը։
    👉 Փաշինյանի հարցազրույցը բրիտանական The Telegraph-ին ամբողջությամբ

  • ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում․ Փաշինյան «Այստեղ որ…

    🇦🇲 ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում․ Փաշինյան

    🗣 «Այստեղ որևէ նորություն չկա․ մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ։
    🔸 Նախկինում մենք ունեինք անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը համագործակցության որոշակի ծրագրի, որը չի ենթադրում անդամակցություն»։

  • Անվտանգության ոլորտում մենք պատրաստվում ենք և պատրաստ ենք, քննարկում ենք հարաբե…

    📌 Անվտանգության ոլորտում մենք պատրաստվում ենք և պատրաստ ենք, քննարկում ենք հարաբերություններ հաստատել օրինակ Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, ԱՄՆ-ի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի, Հնդկաստանի հետ, որոնք իրողություն են մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք։
    🔸 Մենք չենք ասել, որ ժխտում կամ մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանրապես և անվտանգության ոլորտում մասնավորապես, մենք ասել ենք, որ դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգային ոլորտում։
    🔸Մեր այս հարաբերություններն ուղղված չեն ՌԴ դեմ։
    [Նիկոլ Փաշինյանը՝ The Telegraph-ին տված հարցազրույցում]

  • The Telegraph-ի հարցին, թե Փաշինյանը վախ ունի՞, որ կարող է Հայաստանի ու Ադրբեջա…

    🗣 The Telegraph-ի հարցին, թե Փաշինյանը վախ ունի՞, որ կարող է Հայաստանի ու Ադրբեջանի միջև 3-րդ պատերազմը սկսվել, Փաշինյանը պատասխանեց․ 🔸 «Վախը ճիշտ բառ չի օգտագործելու համար, քանի որ ՀՀ-ն ժողովրդավար, զարգացող պետություն է, և ՀՀ-ն իրականացնում է լայնածավալ…

  • Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել Սոչիի ու Պրահայի հայտարարությունների տակից իր …

    🗣 Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել Սոչիի ու Պրահայի հայտարարությունների տակից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որ հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է։
    [Նիկոլ Փաշինյանը՝ The Telegraph-ին տված հարցազրույցում]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ին․ «Երբ վ…

    🗣 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ին․
    📌 «Երբ վերջին իրադարձությունները կողք կողքի ես դնում, Հայաստանում, օրինակ, կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է ու հրաժարվում միջազգային հարթակներում ու մեր միջև պայմանավորվածություններից»։

  • Այսօր գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Եռաչափ տպագրության հետ…

    👩‍🔬 Այսօր գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայի անդամները մեծամասամբ կանայք են։ Նրանցից շատերը մայրիկներ են, ու լաբորատորիայում ապահովված են բոլոր պայմանները, որ համատեղեն մայրությունն ու գիտությունը։
    🔗 Հոդվածի հղումը