Category: Infocom

  • Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի…

    🇦🇲🇦🇿 Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
    🗣 «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»,- ասաց Բադալյան։

  • Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագ…

    🇦🇲🇬🇧 Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: [ՀՀ ՊՆ]

  • Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի …

    🇦🇲🇮🇷 Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։
    📌 ՏԿԵ նախարարը նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։
    💧Սանոսյանը հաստատել է նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով․ Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։|armenpress.am|

  • Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն հրավիրվել է ԱԳՆ։ Վերահաստատվել է «լուրջ մտա…

    🇦🇲🇪🇺🇦🇿 Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն հրավիրվել է ԱԳՆ։ Վերահաստատվել է «լուրջ մտահոգությունը» Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։
    📌 Բաքուն մեղադրել է ԵՄ-ին «հեռադիտակներով դիվանագիտություն» վարելու համար՝ նշելով, թե «առաքելությունը նպաստում է եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ»։
    🗣 «Բոլոր նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են Ադրբեջանի դեմ ատելություն տարածելու համար», – նշել է Բաքուն՝ շեշտելով, թե «հատկապես մտահոգիչ է, որ «հեռադիտակային դիվանագիտության» նման ակտիվացումը տեղի է ունենում «սահմանի երկայնքով աննախադեպ հանգիստ իրավիճակի պայմաններում, երբ Ադրբեջանը և Հայաստանը վստահության ամրապնդման լուրջ միջոցառումներ են իրականացնում»։|azatutyun.am|

  • Վարդենիսցիները, որոնք առավոտից բողոքի ակցիա էին անում ու ճանապարհ էին փակել, դա…

    ‼️ Վարդենիսցիները, որոնք առավոտից բողոքի ակցիա էին անում ու ճանապարհ էին փակել, դադարեցրել են ակցիան։

  • Առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «Համաձայնությամբ տուգանք»։ Վ…

    ⚖️ Առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «Համաձայնությամբ տուգանք»։
    🔸 Վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:
    🔸 Սա կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից:
    [ՀՀ արդարադատության նախարարություն]

  • Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որո…

    ‼️ Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից. Պեսկով
    🇦🇲🇷🇺 Անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

  • Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյու…

    🇦🇲🇪🇺 Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ [ՀՀ ԱԳՆ]

  • Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, թե տարբեր, ոչ այնքան հստ…

    🇷🇺🗣 Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, թե տարբեր, ոչ այնքան հստակ պատճառներով հայկական կողմը ձգձգում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային երթուղու ստեղծման բանակցությունները։
    📌 «Արդյունքում անցյալ տարի Բաքուն և Թեհրանը պայմանագիր ստորագրեցին Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։ Այնտեղ ճանապարհը մի քիչ երկար է՝ 60 կմ կամ ավելի, երթուղին ավելի բարդ է, բայց աշխատանքներն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումներն անցնում էին Իրանի տարածքով։
    📌 Բացի այդ՝ սա Թուրքիա տանող երթուղին է: Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է, նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ՝ մենք հնարավորություն կունենանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով»,- նշել է դեսպան Եվդոկիմովը։ |1lurer.am|

  • Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյա…

    Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը:
    📣 «Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։