Category: Infocom

  • Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ՝ դրա …

    🗣 Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ՝ դրա տրամաբանությունն այն է, որ այդ լուրերի հոսքի ներքո քողարկվի բուն լուրը, իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, հետեւաբար պետք է ստորագրվի, եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։
    🔸 Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են կամ հակառակորդ, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում․ մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որեւէ հիմնավորում։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային ՀԸ-ի…

    🇦🇲🇦🇿 Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։
    🔸 Այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը»:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգե…

    🇦🇲🇷🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
    🗣 «Անդրադարձել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը:

  • Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ․ «Երեկ…

    📢 Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ
    🗣 «Երեկ՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։
    📌 Պահանջում ենք ՔՊ կուսակցությունից և դրա ԱԺ խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին, որը նա դրսևորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս, և հրապարակայնորեն հայցել վերջինիս ներողամտությունը,
    🔸ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ»։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության ա…

    🇦🇲🇬🇧 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։
    🔸 Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազա…

    🇦🇲🇹🇷🇷🇺 Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան՝ այսօր հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
    🗣 «2024թ. ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։
    🔸 Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի 1-ից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

  • Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի …

    🤸🏻‍♂️ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկում դուրս եկավ եզրափակիչ։
    🥇 Որակավորման փուլում նա գրավեց առաջին տեղը։

  • Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը։ «Մարտի 22-ին…

    🌏 Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը։
    💡 «Մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

  • Վանաձորի ոստիկանության բաժնում երիտասարդին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդմա…

    ⚖️ Վանաձորի ոստիկանության բաժնում երիտասարդին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգումը): 🗣 Tert.am-ին տեղեկացրել…

  • Ադրբեջանի հարձակման հավանականությունը այս պահին բարձր գնահատելու փաստերի և ազդա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի հարձակման հավանականությունը այս պահին բարձր գնահատելու փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին։
    [Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ լրագրողների հետ զրույցում]