ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին հետամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է ն…

⚖️ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին հետամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
❗️ Ավելի վաղ Անի Սամսոնյանը ֆեյսնուքյան էջում գրել էր, որ դեռևս հունվարին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն իրեն հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) դեպքի կապակցությամբ:
🔸 Սամսոնյանը գրել է, որ տվյալ անձը ներխուժել է նրա աշխատավայր և նա ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության:
🗣️ ՀՀ գլխավոր դասախազությունից հայտնում են, որ Սամսոնյանի հաղորդման հիմքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, և նախաքննությունը կատարվում է մեկ վարույթի շրջանակում։ |pastinfo.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով