Category: Infocom

  • Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառ…

    ❗️Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակմ…

    Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ
    🇦🇲💬 «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ԼՂ-ում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ո՛չ Լաչինի միջանցքը կա, ո՛չ ՌԴ խաղաղապահները:
    📍 Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:
    📍 Մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:
    📍 Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:
    📍 Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է, որ ՀՀ-ն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ ՀՀ-ն դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»,- «Արմենպրես»-ին ասել է ԱԳՆ խոսնակը:

  • Անցած գիշեր «Հեզբոլահ»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող…

    🇮🇱 Անցած գիշեր «Հեզբոլահ»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին: Ըստ Իսրայելի ՊՆ-ի՝ Չորս զինվոր է զոհվել, ևս յոթը՝ ծանր վիրավորվել, վիրավորվել են նաև քաղաքի տասնյակ բնակիչներ:
    🇱🇧 «Հեզբոլահ»-ն սպառնում է շարունակել հարվածները, եթե Իսրայելը չդադարեցնի ներխուժումը Լիբանանի հարավ։
    🇺🇸 Տարածաշրջանում օր օրի սրվող իրավիճակի ֆոնին ԱՄՆ-ն երեկ հայտարարել է, թե նախագահ Բայդենի հրահանգով արդիական ՀՕՊ համակարգ ու նաև դրանք գործարկող զինվորներ է ուղարկում Իսրայել։
    🇮🇷 Իրանի արտգործնախարարն ի պատասխան հրապարակել է, թե որքան զենք-զինամթերք է Միացյալ Նահանգները տվել Իսրայելին վերջին տասնամյակների ընթացքում, զգուշացնելով՝ դա Թեհրանին ետ չի պահի իր ժողովրդին ու շահերը պաշտպանելուց։ |azatutyun.am|

  • Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես …

    🇹🇷💬 Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով: Հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։
    🗣 Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։ |azatutyun.am|

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հ…

    ⚽️ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հաշվով պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայից։

  • Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՈՒԵՖԱ Ազգերի…

    ❗️Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
    ⚽️ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
    [Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա]

  • SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատ…

    🚀 SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել սկզբնական կետ։
    👨‍🚀 Այն մեկնարկային հարթակ հետ բերելու համար օգտագործվել է «մեխանիկական ձեռքեր», որոնք անվանում են «chopsticks»։ Այս նորամուծությունը կարող է թույլ տալ, որպեսզի տիեզերանավը նորից օգտագործվի:
    🌔 Starship-ը երբևէ ստեղծված ամենահզոր հրթիռն է: SpaceX-ը և նրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը հույս ունեն, որ այն մի օր մարդկանց կտեղափոխի Լուսին և Մարս:

  • Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնք…

    🚍 Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի իրականացվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը։
    🗣 «Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են: Տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից […] Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է նա։ |tert.am|

  • «Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար». Տիգրան Ա…

    ❗️«Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար». Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ։
    🗣 «Իմ սիրելի՛ Երևան, ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ: Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քեզ դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։ Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ: Առջևում մեզ սպասում են նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը՝ նոր հաղթանակներ։ Միասին մենք շա՜տ բան ենք փոխելու։ Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու առաջին հերթին մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք:
    🔸 Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը», — նշված է Երևանի քաղաքապետի ուղերձում։

  • Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհր…

    ❗️ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: Ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
    🗣 Նախագահի դիտարկմամբ՝ թեկուզ հենց խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման մասին խոսելիս ևս պետք է հասկանալ, որ կողմերի հայտարարությունների կամ արձագանքների առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է դադարեցնել: |armenpress.am|