Category: Infocom

  • Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարա…

    ⚖️ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
    — 3 անշարժ գույք.
    — 2 տրանսպորտային միջոց.
    — 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր.
    — 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
    — 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
    — 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
    շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:

  • Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտար…

    💬 Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել:
    🔸 Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի։
    [ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան] |1lurer.am|

  • Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթ են սկսել Սուրբ Աննա եկեղեցու բ…

    🚶‍♀️ Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթ են սկսել Սուրբ Աննա եկեղեցու բակից։ Այս պահին Ամիրյան փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

  • Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայ…

    ❗️ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը։
    🗣 Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը՝ պարզաբանելով, որ սահմանափակ ձևաչափ նշանակում է «առանց Հայաստանի մասնակցության»։ |civilnet.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել ե…

    🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու հնարավորությունները:
    «Նրանք քննարկել են Գազայում հրադադարի համաձայնության հասնելու ջանքերը, ուղղված պատանդների ազատ արձակման ապահովմանը, ինչպես նաև Գազային մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը»,- նշված է հայտարարության մեջ։ |amerikayidzayn.com|

  • Նյու Յորքի երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճա…

    🇺🇸👨‍⚖️ Նյու Յորքի երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 դրվագներով։ Այսպիսով վերջինս դառնում է ԱՄՆ առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար:
    💬 Թրամփը, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին հանրապետականների հավանական թեկնածուն է, հայտարարել է, որ իր փաստաբանական թիմը կբողոքարկի։
    📌 Նշենք՝ անցյալ գարնանը Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղադրանք է առաջադրել հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016թ. նախագահական ընտրություններից առաջ ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին իր հետ ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմած վճարած գումարը թաքցնելու համար՝ այն որպես իրավական բնույթի գործարք ներկայացնելով։ |azatutyun.am|

  • 3.3 մագնիտուդով երկարաշարժ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք. Այսօր՝ ժամը 23:27-…

    3.3 մագնիտուդով երկարաշարժ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք.
    Այսօր՝ ժամը 23:27-ին, գրանցվել է երկրաշարժ`Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով:
    📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 4 բալ, Կոտայքի մարզում 3-4 բալ, Արարատի մարզում 3 բալ ուժգնությամբ։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի…

    ❗️ Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը:
    📌 Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչև 24:00-ն, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը կփակվեն ամբողջությամբ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Մ6 միջպետական մայրուղու 58-րդ կիլոմետրի վնասված հատվածը` Հաղպատից դեպի Ալավերդի…

    🚗 Մ6 միջպետական մայրուղու 58-րդ կիլոմետրի վնասված հատվածը` Հաղպատից դեպի Ալավերդի, արդեն անցանելի է:
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Մի խումբ քաղաքացիներ՝ Բագրատ աքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակում…

    🚶 Մի խումբ քաղաքացիներ՝ Բագրատ աքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակում են Կառավարության շենքի մոտ մնալ՝ սպասելով, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա շենքից։ Նրանց խոսքով՝ ակցիայի մասնակիցներ կան շենքի բոլոր մուտքերի մոտ։ 👮‍♂️ Գալստանյանն ու ակցիայի մասնակիցները…