Category: Infocom

  • Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր …

    🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հանդիպումը:
    🗣 Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: [ՀՀ նախագահի աշխատակազմ]

  • «Միլթոն» փոթորիկը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին. այն ստացել է վտանգավորության…

    🇺🇸 «Միլթոն» փոթորիկը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին. այն ստացել է վտանգավորության 5-րդ առավելագույն աստիճան:
    🔸 Ֆլորիդա նահանգի 15 շրջաններից տարհանվել է շուրջ 7․2 միլիոն մարդ։ |tert.am|

  • Լիբանանում անցած մեկ օրվա ընթացքում 22 մարդ Է զոհվել, 80-ը՝ վիրավորվել Իսրայելի…

    🇱🇧🇮🇱 Լիբանանում անցած մեկ օրվա ընթացքում 22 մարդ Է զոհվել, 80-ը՝ վիրավորվել Իսրայելի հարվածների հետևանքով, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը
    🔸 Ընդհանուր առմամբ, անցած տարվա հոկտեմբերից ի վեր իսրայելական բանակի գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է 2 141 մարդ, վիրավորվել՝ 10 099 քաղաքացի: |armeniasputnik.am|

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ք…

    📌 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
    💡Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:
    [ՀՀ կառավարություն]

  • Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անզգ…

    ⚖️ Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: 📌 Զինծառայողի մահվան գործով հարցաքննվել են ինչպես դեպքի օրը, այնպես էլ դրանից առաջ կրակային դիրքում ծառայություն իրականացրած զինծառայողները։…

  • Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բա…

    🇪🇺🇬🇪 Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում վերջերս ընդունված աղմկահարույց օրենքների ազդեցությունը երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում։
    🗣 Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:
    📌 Նշվում է՝ այս քայլերը վտանգի տակ են դնում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը։|azatutyun.am|

  • Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետ…

    Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով կա 8 տուժած և 1 զոհ:
    📌 Վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 14:56-ին։
    📌 Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի…

    📃 ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ ✍️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին պաշտոնից ազատելու որոշումը:

  • Գլխավոր դատախազության դիմաց իրավիճակն ինչ-որ պահի լարվեց: Ակցիայի մասնակիցները …

    📍 Գլխավոր դատախազության դիմաց իրավիճակն ինչ-որ պահի լարվեց: Ակցիայի մասնակիցները բերել էին Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը, որը քաշքշուկից հետո ոստիկաններին հաջողվեց վերցնել:
    🪙 Ցուցարարները բերել էին նաև մետաղադրամներ, որոնց մի կողմում Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ Իլհամ Ալիևինը: Նրանք մետաղադրամները նետեցին ոստիկանների ուղղությամբ:
    💬 Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտնեց, որ տեղեկացրել են՝ «Դատազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունել իրենց ընդունարանում՝ առանց լրատվամիջոցների», ինչին իրենք չեն համաձայնել:
    📄 Հանցագործության մասին հաղորդումները փոխանցվել են Դատախազությանը, ակցիան ավարտվել է:

  • Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են:…

    ❗️ Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են:
    🗣 Բագրատ Սրբազանը հայտնեց՝
    🔸 պահանջում են Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար,
    🔸 քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավաչափ:
    💬 «20 րոպե Ժամանակ ենք տրամադրում և պահանջում ենք՝ գլխավոր դատախազը իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացի վերաբերյալ: Մեզ համար ողջամիտ ժամանակից հետո եթե չարձագանքեն, մեր գործընթացն այստեղ կշարունակվի»,- ասաց Բագրատ Սրբազանը: