Category: Infocom

  • Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։ Այս …

    🇦🇲🇷🇺🇦🇿 Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 
    🗣 «Նրանք շարունակում են իրենց երկխոսությունն այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակներում։ Բայց մնացածը ՝ երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է։ Մոսկվան շարունակում է երկխոսություն վարել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:»,-նշել է Պեսկովը։|armenpress.am|

  • Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական է։…

    ❗️Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական է։ «Արմենպրես» պետական գործակալությունը հոկտեմբերի 7-ին գրել է, թե Հայաստանը դիտարկում է հարավկորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։ Ո՛չ հայկական, ո՛չ հարավկորեական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել զինտեխնիկայի ձեռքբերման շուրջ բանակցությունների վերաբերյալ:
    🔸 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով Հարավային Կորեայում էր: Այցից օրեր անց Ադրբեջանի ՊՆ ոչ պաշտոնական խոսափողը համարվող Caliber.az-ն իր «վստահելի աղբյուրների» վկայակոչմամբ հայտնել էր, թե հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել հարավկորեական զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ։ Հոկտեմբերի 4-ին, հարավկորեական Biz.chosun.com լրատվամիջոցը նույնպես գրել էր հայկական կողմի և հարավկորեական իշխանությունների միջև տանկերի ձեռքբերման շուրջ բանակցությունների մասին՝ հղում անելով Caliber.az-ին:
    🔗 Կարդալ ավելին|civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հ…

    📌 Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
    🗣 «Մենք պատրաստ ենք ստորագրել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է։
    🚗 Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և այլն։ Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- իր ելույթում ասել է ՀՀ վարչապետը։
  • Մոսկվայում լրագրողները հարցեր են հղել Իլհամ Ալիեւին ու Նիկոլ Փաշինյանին խաղաղու…

    🇦🇲🇦🇿 Մոսկվայում լրագրողները հարցեր են հղել Իլհամ Ալիեւին ու Նիկոլ Փաշինյանին խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին։ Ալիեւի խոսքով՝ «երբ ամեն ինչ համաձայնեցվի», այդ ժամանակ կկնքվի [տեսանյութում լսվում է միայն չակերտում նշված հատվածը], իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն ներկայացրել է առաջարկներ եւ, ըստ նրա, արդեն բավականաչափ համաձայնեցված բովանդակություն կա, որպեսզի ստորագրվի հենց հիմա։

  • Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչու…

    ⚖️ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել՝
    🏠 12 անշարժ գույք,
    🚗 3 շարժական գույք,
    💸 723 միլիոն դրամ:

  • Մետրոպոլիտենի՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում կրպակները փակու…

    Ⓜ️🛍 Մետրոպոլիտենի՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում կրպակները փակում են, 10 անհատ ձեռներեց սփյուռքահայեր մնում են անգործ:
    🗣 Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը հայտնել է, որ այս պահին դատարանում վարույթ կա, Մետրոպոլիտենը սպասում է՝ երբ դատական վճիռը կլինի, ըստ դատական վճռի կհասկանան՝ ով է մեղավոր, ով՝ ճիշտ:
    📌 Կրպակների աշխատակիցները պնդում են՝ մինչև փետրվար-մարտ ամիսը պայմանագիր ունեն կնքած մետրոպոլիտենի հետ։
    🔗 Մետրոպոլիտենի խոսնակը մանրամասներ է հայտնել ընկերության հետ առաջացած խնդրից։ |tert.am|

  • Հոկտեմբերի 7-ին WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել աշխարհահռչ…

    🔸 Հոկտեմբերի 7-ին WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր Ռոդրիգո Մեսսիին։ Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու:
    🗣 «Շնորհակալ եմ հրավերի համար։ Ցանկանում եմ ասել բոլոր հայերին, որ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Հայաստանը շարունակաբար զարգանում տեխնոլոգիական ոլորտում, ինձ համար հատկապես գրավիչ է ստարտափ էկոհամարգի զարգացումները։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ Հայաստանում հյուրընկալելու և այս միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար։ Հուսով եմ, որ սա դեռ նոր հաջողությունների և նվաճումների սկիզբն է դառնալու»։
    [WCIT2024/DigiTec]
    🔗Կարդալ ավելին

  • «Զանգեզուրի միջանցքի թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հե…

    🇦🇲🇷🇺🇦🇿 «Զանգեզուրի միջանցքի թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած առանձին հանդիպումներում»․ Դմիտրի Պեսկով

    🗣 «Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում եղել է, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

  • Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը վերջի…

    🗣 Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը վերջին ամիսների ընթացքում բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն են ունեցել։
    🔸 «Փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ:
    🔸 Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Միխայիլ Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերել այդ քննարկումները և ուրախ եմ այդ հնարավորության համար»:

  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝

    🔸 14 անշարժ գույք,
    🔸 8 շարժական գույք,
    🔸 5 իրավաբանական անձանցում մասնակցություն,
    🔸 5 միլիարդ 92 միլիոն դրամ: