🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: [ՀՀ ԱԳՆ]
❗️ Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել։ [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան] |tert.am|
🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվորական։ Նա, սակայն, չի նշել վիրավորների ու անհետ կորածների թիվը։ 🗣 Փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին Ուկրաինայի նախագահն ասել է նաև, որ պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը 180 հազար է, վիրավորներինը՝ կես միլիոն:
🗣 Փետրվարի 26-27-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում: Միրզոյանը ելույթով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում: 📌 Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ: [ՀՀ ԱԳՆ]
🇦🇲🇦🇿🇹🇷 Եթե «Զանգեզուրի նախագիծը» հաջողությամբ ավարտվի, դա կլինի շատ կարևոր միջանցք, որը կկապի ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը Կովկասով Կենտրոնական Ասիայի հետ: [Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ] |tert.am|
🇦🇲🇦🇿🇹🇷 Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի՝ այլ շանս չունի. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ 🗣 «Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ»։ |tert.am|
📌ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Հայաստանից պաշտոնական ծանուցումներ Բելառուսը չի ստացել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 🗣 «Մենք այս խնդիրը քննարկել ենք նախագահների հետ Կազանում։ Մենք ՀԱՊԿ-ից ոչ մեկին չենք վռնդում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Հայաստանին, որպես մեր դաշնակից, բայց եթե նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ անդամ… ՀԱՊԿ-ը չի փլուզվի»,- ասել է նա։ |armeniasputnik.am|
🇦🇲🇨🇵 Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ փետրվարի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և այդ մասին գրառում կատարել X-ի իր միկրոբլոգում։ 🗣 «Այսօր Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք լքել են իրենց երկիրը, որպեսզի միանան Ֆրանսիային և պաշտպանեն այն»,- գրել է նա։ |factor.am|