Category: Infocom

  • Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին ձգտելու հասնել տևական և կայուն համաձ…

    🇺🇸 Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության:
    🗣 Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի բեռլինյան հանդիպումից։ |azatutyun.am|

  • Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավա…

    🗳 Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Վերջիններիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։ 
    📄«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն 3-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։
    📌 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։
    Մանրամասները՝ Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը

  • Մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դ…

    🇦🇲🇦🇿 Մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրսբերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։
    ‼️ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում]

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է…

    🇦🇿🇩🇪 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ |armenpress.am|

  • Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցներ…

    🇷🇺🇦🇲 Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ
    🔸 Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։ Սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը:
    ❗️Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն (OOO ГЕОПРОМАЙНИНГ): Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ |hetq.am|

  • մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: …

    մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

  • Հայաստանի ու Ֆրանսիայի միջև իբրև հետախուզական տվյալների փոխանակման լուրը ընդամե…

    Հայաստանի ու Ֆրանսիայի միջև իբրև հետախուզական տվյալների փոխանակման լուրը ընդամենը ռուսաստանցի փորձագետի կարծիք է ու որևէ պաշտոնական հիմք չունի:
    🔸 Ֆրանսիայի ու Հայաստանի միջև իբր ձեռք բերված հետախուզական պայմանավորվածության մասին առաջին անգամ հայտնել է ռուս փորձագետ Իգոր Կորոտչենկոն փետրվարի 23-ին ՝ թուրքական պետական լրատվամիջոցի՝ Anadolu-ի հետ հարցազրույցում։ Հետաքրքրական է, որ այն հրապարակվել է միայն անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու թուրքերեն բաժնում տեղադրված չէ։
    🔸 Ֆրանսերենով այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է փետրվարի 24-ին՝ թուրքական Yeni Şafak թերթի ֆրանսերեն բաժնում։ Հոդվածը հղում է անում Anadolu գործակալության հետ Կորոտչենկոյի հարցազրույցին։ Այնուհետև փետրվարի 26-ին այս մեջբերումը տարածել է ֆրանսիական Agoravox լրատվականը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է այդ կայքը ու պարզել, որ այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոց է։ |civilnet.am|

  • Ցավոք, ի հեճուկս մեր ջերմ բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առ…

    🇦🇲🇬🇷 Ցավոք, ի հեճուկս մեր ջերմ բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգի հարցերից մեկը: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք:
    🗣 Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հունաստանում, տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, սա լավ հնարավորություն է, որ կարողանանք քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու ու մասշտաբները մեծացնելու համար։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ]

  • Ադրբեջանը շարունակական ռազմատենչ հռետորաբանություն և ռազմական սադրանքներ է ի ցո…

    🇦🇲🇦🇿🇺🇳 Ադրբեջանը շարունակական ռազմատենչ հռետորաբանություն և ռազմական սադրանքներ է ի ցույց դնում, դրանք հաջորդել են ավելի վաղ Հայաստանի տարածք ներխուժմանը։ Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի իր ելույթում ասել է Արարատ Միրզոյանը։
    🗣 «Ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների։ Հիմա Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացվում է որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», ինչը հորինվել է տարածաշրջանում լարվածություն պահելու պարզ մտադրությամբ», — ասել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ |azatutyun.am|

  • Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքա…

    🇬🇷🇦🇲 Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին: Մենք հավատում ենք, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Իսկ Հայաստանը 2023-ից մեզնից բոլորից ավելի լավ է հասկանում խաղաղության գինը: Հունաստանը դիվանագիտության տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից: Միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն պայմանագիրը կարող է բացել Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհը:
    [Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում] |news.am|