Category: Infocom

  • ՀՀ հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ուն…

    🇦🇲 ՀՀ հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է։ Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում։
    🗣 Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ֆրանսիացի նախարարին ուղղված հարցին, թե Հայաստանի ու ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ պաշտպանության համակարգի մասին պայմանագրի առկայությունը ներդաշնակ լինելո՞ւ է հայ-ֆրանսիական համագործակցության հետ։
    🇫🇷 Սեբաստիան Լըկորնյուն իր հերթին նշեց, որ դիվանագիտական այդ հենքը կա, բայց կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։

  • Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության։ Կարիք…

    ‼️ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության։ Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին։
    🇦🇲 Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս։
    🗣 Այս մասին ասաց Սուրեն Պապիկանը՝ ի պատասխան հարցի, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում ՀՀ-ՌԴ կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով, և թե արդյո՞ք այս առումով ստուգվել է Իրանի դիրքորոշումը։

  • Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լ…

    🇦🇲🇫🇷 Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի:
    🗣 Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ անդրադառնալով ՀՕՊ միջոցների մատակարարման թեմային՝ հավելելով, որ սա է նշանակում լինել հավատարիմ գործընկեր, երբ հարցը վերաբերում է տվյալ պետության սուվերենությանը։
    🔸 Նա ասաց նաև, որ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենան վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։
    🔗 Կարդալ ավելին

  • Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը՝ նա պարզաբանել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-…

    Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը՝ նա պարզաբանել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»:

  • Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ …

    🇦🇲🗣 Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը։ Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։
    ‼️ ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Չեմ կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր երկրի սուվերենությունը։
    [ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ]

  • Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ…

    Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանա…

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:
    🤝 ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
    [ՀՀ ՊՆ]

  • Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։
    🗣 Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։

  • 28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք…

    ⚖️ 28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք ազատ չի արձակվի։ Դատարանը նման որշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։
    💬 Փաստաբան Զարուհի Մեջլումյանն ընդգծում է՝ մերժման երկու որոշումներն էլ կայացրել են նորանշանակ դատավորներ։ Նրա կարծիքով չի կարելի նման գործերի քննությունը տալ դատավորների, որոնք պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին վերապատրաստում չեն անցել։ Նա այդ հիմքով բացարկ հայտնեց դատավոր Մելքոնյանին, որը, սակայն, մերժեց այն։
    📌 Բժշկական համալսարանի ուսանող Մհեր Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել 1996թ․-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը: Մհերը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, որի մասին գրեթե երեք տասնամյակ է՝ բարձրաձայնում է։ |factor.am|

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այ…

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը: [ՊՆ]