Սերժ Սարգսյանը, դատարանի բակում անդրադառնալով կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հու…

🗣️ Սերժ Սարգսյանը, դատարանի բակում անդրադառնալով կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու միջադեպին, նշեց․
📌 «Այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները վստահ են, որ իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում»։
Հարցին՝ արտաքին ուժեր ասելով ում նկատի ունի, ասաց․ «Ակնհայտ է, որ առաջին հերթին նկատի ունեմ արևմուտքին, կոլեկտիվ արևմուտքին։ Տրադիցիոն երբեք մեր դաշնակիցները կամ ոչ արևմտյան երկրները որևէ հայտարարություն մեր ներքին կյանքին գրեթե բացառում էին։ Իհարկե, եղել են տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ, բայց ոչ ուղիղ։ Մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք և Եվրոպայի խորհրդի երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *