Category: Infocom

  • Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հա…

    ❗️Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցներից…

  • Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, ՔՊ իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլու…

    ❗️Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, ՔՊ իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից «Ազատության» հետ զրույցում հաստատել են տեղեկությունը:
    👮 Ոստիկանությունից փոխանցել են, որ Ղուլունցը ձերբակալվել է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:
    📌 Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել: |azatutyun.am|

  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի …

    🇦🇲🇧🇪 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում։ 📌 Փաշինյանը, անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը, ընդգծել…

  • Հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետություննե…

    ❗️Հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա: Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
    🔸 Նրա խոսքով՝ «դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»։ ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «ՌԴ նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։ |azatutyun.am|

  • ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետություննե…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում նշել է, որ ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։
    📌 2023թ. սեպտեմբերից մինչև 2024թ. սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։

  • Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում՝ ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մ…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում՝ ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:
    📌 Գագաթնաժողովի առաջին օրը տեղի են ունեցել «Ֆրանկոֆոն քաղաքացիների մարտահրավերները թվային դարաշրջանում» և «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» խորագրերով քննարկումներ:
    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին:
    [ՀՀ կառավարություն]

  • Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագի…

    Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը
    🚀 Համազգային գիտության շաբաթը և Գիտության փառատոնը շարունակվում են։
    👩‍🔬👨‍🔬 Եթե նախորդ օրերին եղել եք Ազատության հրապարակում ու ծանոթացել գիտական կազմակերպությունների տաղավարներին, ապա այսօր այնտեղ կգտնեք նաև համալսարանների տաղավարները։
    📌 «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ». Գիտության փառատոնի թեմատիկ այս բաժինը նպատակ ունի օգնելու պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում։
    🗣 Իսկ մեծ տաղավարում, ինչպես ամեն օր, կարող եք հետևել գիտնականների բանախոսություններին։
  • Փարիզում տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայ…

    🇫🇷 Փարիզում տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարըը և կից լուսանկարներ հրապարակել:
    🇦🇲 Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

  • Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսա…

    🚧 Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը․ ՊԵԿ
    📌 Կոմիտեից նշել են, որ հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։ Տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։