Category: Infocom

  • Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխն…

    📌 Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անց է կացվելու ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), աննախադեպ բացման համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և շուրջ երեք օր Մարզահամերգային համալիրում անց են կացվելու Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ (հոկտեմբերի 4-7)։
    🔬 Հոկտեմբերի 4-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում կբացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և ոչ միայն առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։
    🔗 Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը: [ՀՀ կառավարություն]
  • Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադ…

    ❗️ Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը:
    🇪🇺 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել Գուտերեշին և քննադատել Իսրայելի որոշումը։
    🇺🇳 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ սա քաղաքական, այլ ոչ իրավական քայլ է։
    🇺🇸 ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարությունը համարել է անարդյունավետ: 
    📌 Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը արգելել էր նրա մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ |armenpress.am|

  • «Ամեն ինչ եղել է թափանցիկ». Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է Գրիգոր Մինասյանի հր…

    💬 «Ամեն ինչ եղել է թափանցիկ». Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է Գրիգոր Մինասյանի հրաժարականը արդարդատության նախարարի պաշտոնից
    📍 «Բյուջեի քննարկման ժամանակ ես մի հարց եմ տվել՝ ինչպե՞ս առաջարկեցիք վարչապետին Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը (ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ), երբ նա «Մարտի 1»-ի քննչական խմբում է եղել եւ այդտեղ կարող են հարցեր լինել: Դա լուրջ զարգացումներ ստացավ, հոդվածներ սկսեցին ծնվել: Ես շատ անմեղ հարց եմ տվել, բայց պարզվում է դրա մեջ շատ մեծ վտանգներ է տեսել պարոն Մինասյանը, իրեն շրջապատող մարդիկ: Դա բերեց նրան, որ եղավ քննարկում ընդհանրապես արդարադատության նախարարությունում, ՔԿՀ-ներում, նաև այլ ոլորտներում տիրող իրավիճակի մասին: Դա առողջացնող գործընթաց է եւ պետք է շարունակվի»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:
    📍 Քոչարյանը նաև հերքել է մամուլի հրապարակումները, թե ինքը զանգել է Գրիգոր Մինասյանին ու կոշտ ձևով պահանջել, որ աշխատանքից ազատի Ամբակում Գրիգորյանին և մերժում ստանալով՝ ասել է՝ «հալդ կտեսնես»: |news.am|

  • Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել. Ոստիկանություն Հոկտ…

    Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել. Ոստիկանություն
    🔸 Հոկտեմբերի 2-ին Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար:
    🔸 Սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության բաժին է տեղափոխվել քոլեջի 16 տարեկան երկու ուսանող: Նաև բաժին է ներկայացվել ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանող:
    🔸 Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

  • Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում …

    🌳 Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր։
    📍 Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։
    📍 Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։
    [ՀՀ քաղաքապետարանի խոսնակ]

  • Էսկալացիայի վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի…

    💬 Էսկալացիայի վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:
    🗣 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
    Հարցին՝ պայմանագիրը երաշխիք տալո՞ւ է, որ պատերազմ չի լինի՝ նա պատասխանել է, որ հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունը Հարավային Կովկասում։ |news.am|

  • Politico-ն գրում է, որ Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարվածի, կարող է հա…

    🇮🇱 Politico-ն գրում է, որ Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարվածի, կարող է հարված հասցնել Սիրիայում կամ Եմենում Թեհրանի կողմից հովանավորվող խմբավորումներին կամ հենց Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ուժերին:
    🇺🇸 ԱՄՆ վարչակազմը, ըստ թերթի աղբյուրների, հանդես է գալիս «սահմանափակ պատասխանի» օգտին՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ դեպքում նախագահ Բայդենի ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա կարող է նկատելիորեն նվազել։
    💬 Բայդենը, պատասխանելով լրագրողների հարցին, թե կաջակցի՞ Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածներին, ասել է. «Պատասխանը ոչ է»:

  • Արարատ Միրզոյանը Վարշավայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտարարել է, որ չեն…

    🇦🇲🇦🇿 Արարատ Միրզոյանը Վարշավայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտարարել է, որ չեն տեսնում Ադրբեջանի քաղաքական կամքը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:
    🗣 «Մենք կարծում ենք, որ աշխարհում չկա երկու երկրի մեջ որևէ պայմանագիր, որը կանոնակարգում է նրանց միջև հարաբերությունների բոլոր ասպեկտներն ու ոլորտները։ Մինչդեռ, մենք սկզբի համար կարող ենք ստորագրել այս բավականին լուրջ փաստաթուղթը, իսկ հետո շարունակել բանակցությունները մնացած հարցերի շուրջ»,- ասել է Միրզոյանը: |armenpress.am|

  • Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այցի շրջա…

    🇦🇲✈️🇫🇷 Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
    📍 Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
    📍 Նա կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: