Category: Infocom

  • Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանո…

    📌 Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։ 
    🗣️ «Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։ |armenpress.am|

  • Իսրայելը վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 20 հարված է հասցրել Լիբանանին, դրանցից 1…

    🇮🇱🇱🇧 Իսրայելը վերջին 24 ժամվա ընթացքում մոտ 20 հարված է հասցրել Լիբանանին, դրանցից 11-ը՝ Բեյրութի հարավային արվարձաններին: Իսրայելական ուժերը փորձել են սպանել Հաշեմ Սաֆիեդդինին՝ «Հեզբոլլահի» սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի ենթադրյալ իրավահաջորդին:
    📍 Հարվածներ են հասցվել նաև «կենսական տրանսպորտային ենթակառուցվածքին» Սիրիա-Լիբանան սահմանի Ալ-Մասնա անցակետի հատվածում, ինչի հետևանքով Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղին ժամանակավորապես չի շահագործվում:
    🇮🇷 Այս ֆոնին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

  • Մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով երեկ դատարան էր բերվել մեկ այլ …

    ⚖️ Մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով երեկ դատարան էր բերվել մեկ այլ գործով մեղադրյալ սպա Հայկազ Գրիգորյանը։ Թե՛ Վահանյանը, թե՛ Գրիգորյանը կալանքի տակ են, նրանց ցուցմունքները ամբողջովին հակասում են իրար։
    🗣 Վահանյանը պնդում է, որ նախքան հոսպիտալ մեկնելը զորքի ղեկավարումը եւ վերադաս հրամանատարության հետ կապի միջոցը հանձնել է Գրիգորյանին։ Ըստ Գրիգորյանի, սակայն, նման բան չի եղել։ Նա հերքում է նաեւ Վահանյանի այն խոսքերը, թե ինքն է վիրավորվելուց հետո Վահանյանին օգնել գնալ դեպի մեքենան։
    ❗️ Վահանյանի խոսքով՝ Գրիգորյանի վրա ճնշում է եղել․ իր հետ առանձնազրույցի ժամանակ նա ասել է, թե այս անգամ դատարանում ճիշտն է պատմելու, սակայն երբ խորհրդակցել է փաստաբանի հետ, վերջինս հորդորել է կրկնել իր նախկին ցուցմունքը։ Գրիգորյանը, սակայն, պնդում է՝ դա իրականությանը չի համապատասխանում։
    📎 Կարդալ ավելին

    «Խուռհատ սար»-ի գործով մեղադրյալը վկային է հերքում, վկան՝ մեղադրյալին

  • Էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Վահե Միսակյանի լիազորու…

    👨‍⚖️ Էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները. ԲԴԽ-ն բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը: Հայտնել է ԲԴԽ խոսնակը:
    📍 Factor-ի փոխանցմամբ դատավոր Միսակյանը մինչ այս ևս 1 անգամ կարգապահական տույժի էր ենթարկվել՝ խիստ նկատողության, որը դեռևս մարված չէ, ուստի նրա նկատմամբ այս նոր գործով անգամ ամենամեղմ կարգապահական տույժ նշանակելը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման: Միսակյանը եղել է Սերժ Սարգսյանի գործով դատավորը:
    ԲԴԽ-ն բավարարել է նաև Արդարադատության նախարարության մեկ այլ միջնորդություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարելով խիստ նկատողություն:

  • Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» 2:0 հաշվով կարևոր հա…

    ⚽️ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» 2:0 հաշվով կարևոր հաղթանակ տարավ մրցակցի՝ «Մլադա Բոլեսլավիի» նկատմամբ:

  • Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և ա…

    ❗️Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան, «Ռոյթերս»-ին հայտնել են նրա փաստաբանները։
    🗣 Վարդանյանի փաստաբանները փոխանցել են, որ հայցերից մեկը վերաբերում է ապրիլին հացադուլի ժամանակ Վարդանյանի խոշտանգմանը։ Նշվում է, որ Վարդանյանը այդ ժամանակ պատժախուց է տեղափոխվել, նրան ստիպել են կանգնած մնալ, արգելել են լողանալ և երկու օր ջուր չեն տվել։ Մյուս հայցով էլ փաստաբանները նշում են, որ Վարդանյանի արագ դատաքննության իրավունքն է խախտվել, երբ անցած տարի երկարաձգվել է նրա կալանքը։ Եվս մեկ հայց էլ ներկայացվել է «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու պարբերականի դեմ՝ զրպարտության համար։ |azatutyun.am|

  • ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշե…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։
    🗣«Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան էթնիկ զտումների համար, նրանք պարտավոր են օգտագործել COP29 գագաթնաժողովը որպես հնարավորություն՝ վերլուծելու Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումները և հակազդելու նրանց ցեղասպան վարչակարգի գործողություններին»։
    [Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ]

  • Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիա…

    🇦🇲🇫🇷 Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը:
    🤝 Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:
    📝 Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: [ՀՀ կառավարություն]

  • Հոկտեմբերի 4-ին հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից …

    🚗 Հոկտեմբերի 4-ին հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
    🔸 Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: [Երևանի քաղաքապետարան]

  • Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխն…

    📌 Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անց է կացվելու ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), աննախադեպ բացման համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և շուրջ երեք օր Մարզահամերգային համալիրում անց են կացվելու Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ (հոկտեմբերի 4-7)։
    🔬 Հոկտեմբերի 4-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում կբացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և ոչ միայն առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։
    🔗 Կարդալ ավելին