Category: Infocom

  • ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան կ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ՝ հարաբերությունների կարգավորման համար, իսկ այժմ ընթանում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
    🗣 «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ պետությունների [Հայաստանի և Ադրբեջանի] միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում»,- ասել է Պատրուշևը՝ «Ռուսաստան» համաժողովի շրջանակում: |tass.ru|

  • Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ։ Այս մա…

    🇹🇷 Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ։
    🗣️ Այս մասին այսօր՝ Աստանայում «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շեշտելով նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացման կարևորությունը։

  • Ափսոսանք է առաջացնում, որ [Հայաստանի] Հանրապետության ներկայիս ղեկավարությունը ն…

    🇷🇺 Ափսոսանք է առաջացնում, որ [Հայաստանի] Հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն ոչնչացնում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն…

  • Հարցին, թե կենսական անհրաժեշտությո՞ւն էր Սնուփ Դոգի համերգը կազմակերպել այս ծան…

    Հարցին, թե կենսական անհրաժեշտությո՞ւն էր Սնուփ Դոգի համերգը կազմակերպել այս ծանր իրավիճակում, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը արձագանքել է․
    🗣 «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:
    📌 Նա նշել է, որ չի կարող ասել, թե երբ տեղի կունենա համերգը, բայց ամեն ինչ արվում է, որ նա գա․ «Այստեղ շատ կոնկրետ առանձնահատկություն կա․ կազմակերպությունը պայմանավորվածություն ուներ արտիստի հետ։ Այսինքն՝ ջանքեր էր գործադրվել, որից հետո դիմել էր Կառավարությանն աջակցության խնդրանքով, վերջինս էլ որոշել էր չմերժել»։ |tert.am|

  • Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ադրբեջանի պետական…

    🤝 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցով:
    📌 Բուրիչը շեշտել է՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են ԵԽ աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք օգտվելու մարդու բոլոր իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: |azatutyun.am|

  • Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է․ Թել Ավիվ-Մախաչկալա չվերթը ս…

    ✈️ Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է․ Թել Ավիվ-Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։
    🔸 Ներխուժումից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Կան տուժածներ ինչպես քաղաքացիական անձանց շրջանում, այնպես էլ ոստիկանների։ Դաղստանի ԱՆ տվյալներով՝ ստացիոնար բուժում է ստանում 10 մարդ, ևս 10 մարդ դիմել է ամբուլատոր բուժօգնության համար, երկու մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։
    🔸 Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։ |tert.am|

  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գազայի խաղաղ բնակչության պաշտպանության մասին բանաձեւ է …

    🇺🇳 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գազայի խաղաղ բնակչության պաշտպանության մասին բանաձեւ է ընդունել․ կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45։
    📃 Բանաձեւը կոչ է անում «անհապաղ, տեւական եւ անխախտ մարդասիրական հրադադարի, որին կհաջորդի ռազմական գործողությունների դադարեցումը»։

  • Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդ…

    🇪🇺🇺🇸 Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։
    📣 Այս մասին ասվում է դիտորդական առաքելության X սոցցանցի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
    💬 «Նրանք քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: |tert.am|

  • Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալ…

    🇦🇲🇲🇹 Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա երկրի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարարի հրավերով և կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:

  • Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալ…

    🇦🇲🇲🇹 Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա երկրի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարարի հրավերով և կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: