Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հար…

🇦🇲🇪🇺 Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին։
❗️ Արման Բաբաջանյանը իր ելույթի վերջում քաղաքական ակցիա իրականացրեց և ԱԺ ամբիոնից կախեց ԵՄ դրոշը, ապա վրան կալոշ դրեց՝ նշելով, որ այն խորհրդանշում է «փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում»։ Լսումների մասնակիցներից մեկը հետո կալոշը հեռացրեց դրոշի վրայից։
💬 Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ դրոշի հետ խնդիր չունեն, բայց քննարկումը պետք է լինի բովանդակային։ Նա ասաց, որ ՀՀ ԱԺ-ում պետք է լինի ՀՀ դրոշը։ Ի պատասխան՝ դահլիճից հայտարարություն հնչեց, որ փողոցում ՌԴ դրոշներ են կախված, ինչին արձագանքելով՝ Եղոյանն ասաց, որ սա փողոց չէ, ՀՀ խորհրդարանն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *