Category: Infocom

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նա…

    🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։
    🔸 Վկայակոչելով կայուն խաղաղության հաստատման պարագայում տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ նախարար Միրզոյանը շեշտել է՝ հայկական կողմը հանձնառու է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման: [ՀՀ ԱԳՆ]

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլ…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
    📌 Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին։ |tert.am|

  • Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմ…

    📌Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը:
    🔸Այսօր արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    📢Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ [ՄԻՊ գրասենյակ]

  • Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն …

    ❗️Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները։ Դրանցից երկուսը քանդվել են, ապա՝ վերականգնվել, մյուս երկուսը քանդվել են երկու անգամ և դեռևս չեն վերականգնվել։
    📌2022 թվականի հունիսի 13-ին գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՎԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն` որպես հրավերի պահանջներին բավարարող միակ մասնակից, որի հետ հուլիսի 15-ին կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր։«ՎԷՍ Գրուպ»-ի հիմնադիր Վարդան Ասլանյանը ասում է, որ Սիսիանի ջերմոցների փլուզման պատճառը Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի անփութության արդյունքն է։ Ասլանյանը պնդում է, որ յուրաքանչյուր տնտեսություն պետք է ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացներ, մանավանդ, եթե ջերմոցները չեն գործել։
    🔸Սիսիանի անտառտնտեսությունը ղեկավարում է Տիգրան Համբարձումյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Մեզ հետ զրույցում Տիգրան Համբարձումյանը վստահեցրեց, որ ապրիլի 18-ից ջերմոցները գործում են, ցանքսը սկսել են՝ մոտ 50 հազար տնկի են դրել, սեզոնային բանվորներ են ընդունել աշխատանքի, ջերմոցն արդեն վարիչ ունի։ Ասլանյանն էլ հավաստիացնում է, որ իր բարի կամքի դրսևորմամբ և կազմակերպության միջոցներով Սիսանի ջերմոցները 100 %-ով արդեն վերականգնված են։ ՇՄ-ից հայտնել էն, որ հանձնաժողով է ստեղծվել միայն Տաշիրի ջերմոցների քանդման փաստով։ |hetq.am|
    🔗Կարդալ ավելին

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարա…

    🇦🇲🇩🇪 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ:
    🤝Գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը։ [ԱԽ գրասենյակ]

  • Երեկ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգայի…

    🗣 Երեկ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգային ստանդարտների:
    🛤 Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում:
    [Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան]

  • Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չո…

    Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Ավելի վաղ Ամերիաբանկն արժանացել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում Կովկասյան տարածաշրջանում ակնառու թողարկող բանկ» մրցանակին Բարսելոնայում կայացած Համաշխարհային առևտրային գործընկերների ժողովում:
    Մանրամասները՝ հղումով
    #վճարովի_բովանդակություն
  • «Ազատությունը» 13։30-ի սահմաններում հայտնել էր, որ Կիրանցի խանութներում մատակար…

    🎤 «Ազատությունը» 13։30-ի սահմաններում հայտնել էր, որ Կիրանցի խանութներում մատակարարումների խնդիր կա, հաց բերող մեքենային նույնպես չեն թույլատրել գյուղ մտնել: Տավուշի մարզպետարանից հերքել էին այս լուրերը․ «Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում…

  • Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտե…

    ❗️Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ, մյուսները տեղադրված են․ վարչապետի աշխատակազմը հարցին, որ Կիրանցում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել, այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու, պատասխանել է.…

  • Կիրանցում 3 սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված…

    ❗️ Կիրանցում 3 սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Այս պահին պարզ չէ՝ սյուները սահմանային են, թե ուղղորդող: 🚧 Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանական ուժերի կողմից։