Category: Infocom

  • Արցախի բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնո…

    📍Արցախի բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում է տրամադրվել այրվածքով 243 անձի։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից 10-ը մինչ օրս վերականգնողական բուժում է ստանում «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Շահեն Հայրիյանը այդ անձանցից մեկն է, որն արդեն 20-ից ավելի վիրահատության է ենթարկվել եւ դեռ էլի պիտի վիրահատվի։ Դեպքից կես տարի անց՝ մեր առաջին հանդիպման ժամանակ, նա, ամբողջովին բինտերով փաթաթված, պառկած էր հիվանդանոցում։ Այսօր արդեն ինքնուրույն քայլում է, սնվում, ամեն օր հաստատակամ այցելում թերապիաների՝ հավատով, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու։

    «Բունկերի Շահենը»․ Արցախի բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց

    #infocom #ինֆոքոմ #արցախ
    «Ընկածս տեղից ցատկեցի ու սկսեցի վազել, մեկ էլ մի հոգի կանգնեցրեց, ասաց՝ վառվում ես, շորերս հանեց, ու էդտեղ լսվեց երկրորդ պայթյունը»,– 24-ամյա Շահեն Հայրիյանի վերջին հուշերն են՝ Արցախում անցկացրած վերջին օրվանից։ 2023 թ․ սեպտեմբերի…

  • Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքնե…

    ❗️ Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
    Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը:

  • Թբիլիսին պատրաստ է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ տրամադրել Ե…

    🇬🇪 Թբիլիսին պատրաստ է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ տրամադրել Երևանին ու Բաքվին, որը կնպաստի երկրների միջև համագործակցության և վստահության վերականգնմանը՝ անցյալում թողնելով տարաձայնությունները, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին:
    🗣 ՄԱԿ ամբիոնից այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ շեշտելով, որ սեփական փորձից գիտեն, թե որքան կարևոր է խաղաղությունը։ |azatutyun.am|

  • Աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանի…

    🇺🇸🇦🇲 Աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար՝ ուղղված կիբեռ, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը:
    🗣 Այս մասին ասել է ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը Նյու Յորքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը: |armenpress.am|

  • ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցներ կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացո…

    🇮🇱🇱🇧 ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցներ կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացող ռազմական գործողություններում 21-օրյա  հրադադար հաստատել։
    🇺🇳 Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը սեպտեմբերի 25-ին քննարկվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ։
    ❗️ Սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է Լիբանանից։ |armenpress.am|

  • Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված…

    🇦🇲🇦🇿 Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչև Բաքվում կայանալիք COP29-ը՝ այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
    🗣 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը:

  • Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ա…

    🇦🇲🇫🇷 Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և դրա տարածքային նկրտումների ճնշման տակ, այս մասին հայտարարել Է Մակրոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

    📌«Միջազգային համայնքը պետք է լինի այստեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ընթանան, և միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն»,- ասել է նա։ |tert.am|

  • 18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղ…

    🥇18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (233 կգ)։
    📌 Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպում է ունեցե…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի գլխավորած պատվիրակության հետ։
    📌 «Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության դերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ |azatutyun.am|

  • Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկա…

    📢 Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը’ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:
    🗣 Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները:
    [Արարատ Միրզոյանի ելույթը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը]