Category: Infocom

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հար…

    ❗️ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր: [ԱԽ գրասենյակ]

  • Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, «Ազատու…

    📃 Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, «Ազատություն»-ը Կիրանցում ծանոթացել է դիմումի տեքստին: Դիմումում, որը ցույց են տվել բնակիչները, նշվում է, որ «հաստատում են՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում են Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից»։
    📌 Միաժամանակ սույն դիմումով նրանք «լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։ Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա։ Դիմումի ձևաթղթում հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, որը սակայն, գործադիրի e-gov.am կայքում չենք գտնում, այն այս պահի դրությամբ տեղադրված չէ։
    📌 Գուղացիներն ավելի վաղ «Ազատության»-ը ասել են, որ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում սահմանի ան կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Պաշտոնապես առայժմ այդ մասին չի հաղորդվում, մինչ այս պահը հայտնի չէ՝ ինչ չափի փոխհատուցում են տրամադրելու քաղաքացիներին ու ինչպես: |azatutyun.am|

  • Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Քննարկվ…

    🇦🇲🇺🇸 Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
    🗣 Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը:

  • Կիրանց գյուղում կրքերը քիչ առաջ թեժացել են։ «Ազատության» փոխանցմամբ՝ գյուղում պ…

    📌 Կիրանց գյուղում կրքերը քիչ առաջ թեժացել են։ «Ազատության» փոխանցմամբ՝ գյուղում պնդում են, որ սահմանազատման հետևանքով ադրբեջանական կողմին անցնող չորս շինություններից մեկի վագոն-տնակի սեփականատիրոջը հորդորել են ազատել տարածքը՝ շինությունից իրերը դուրս հանել, թեև սկզբում այլ ժամկետ են տվել։ Կիրանցի բնակիչը չի պարզաբանել, սակայն, թե ի վերջո ով է նման բան հորդորել։
    🔸 Կրքերը կտրուկ լարվել են նաև հարակից հողակտորներից մեկում։ Բնակիչներից մեկը որոշել էր այրել իր հողատարածքի մի մասը։ Դա նույնպես ադրբեջանական կողմին է անցնում։ Միջադեպ եղավ, հրմշտոց ծագեց։ Մեկ այլ քաղաքացի՝ քաղաքացիական հագուստով, հորդորում էր նման բան չանել։ Ի վերջո, ոստիկանները միջամտեցին, հրշեջներն էլ մարեցին հրդեհը։

    🗣 Գյուղի բնակիչներն ասացին, որ հորդորող անձը իրավապահ մարմինների ներկայացուցիչ է, սակայն «Ազատություն»-ը որևէ պաշտոնական հաստատում չունի այդ մասին։ |azatutyun.am|

  • 2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցնե…

    🗣 2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց՝ անդրադառնալով Լուկաշենկո — Ալիև հանդիպմանը Բելառուսի նախագահի մտքերին անդրադառնալով։ 🔸 «Ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են պատերազմի…

  • ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը շրջայց են կատարել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգ…

    🇦🇲🇪🇺 ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը շրջայց են կատարել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետում։
    📌Անցակետի հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։ Այստեղ կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, խոր զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգված ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։
  • Խաչատուր Սուքիասյանի՝ բանավոր ելույթում հնչեցրած խոսքերը չեն արտահայտում ՔՊ կու…

    💬 Խաչատուր Սուքիասյանի՝ բանավոր ելույթում հնչեցրած խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Պարոն Սուքիասյանը դրա մասին պարազաբանում տվել է, և ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով։ Այս մասին ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
    📌 Նշենք, որ երեկ Սուքիասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է․ «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ մի օտար երկրի անուն էին տալիս. շատ վատ էին վարվում՝ կա՛մ էդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ էդ մարդիկ մահանում էին, կա՛մ էդ մարդիկ ունեզրկվում էին: Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք և դուք խանգարեք ՀՀ զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն»:

  • Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու, թե ինչ կարող ենք անե…

    🇦🇲🇺🇸 Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու, թե ինչ կարող ենք անել, որ ամրապնդենք աջակցությունը Հայաստանին և խորացնենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
    🗣 Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ոլորտներում արտասովոր աշխատանք է արել՝ երկիրը ղեկավարելով շատ բարդ ժամանակահատվածում, nւ հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի հարցում։ |armenpress.am|

  • ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժաման…

    ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո ազատվել է աշխատանքից, չի համապատասխանում իրականությանը։
    [Քաղաքապետարանի խոսնակ]

  • Կառավարությունը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANI…

    ❗️ Կառավարությունը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF)։
    🔸 Գործադիրի նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ ANIF-ի պետական սեփականություն 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։
    🔸 Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, և ներկայումս ընթանում են ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ։