Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բանավեճը զուտ կմ²-ների մասին չէ, «այլ թե ՀՀ ինքնիշխ…

    🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բանավեճը զուտ կմ²-ների մասին չէ, «այլ թե ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ ոչ»։
    🔸 «Որովհետև եթե դու պետություն ես՝ առանց կոնկրետ տարածքի, չես կարողանում նույնականացնել քո տարածքը, ինչ-որ առումով դու ընկնում ես չպետության դաշտ։
    🔸 Մարդիկ, ովքեր գալիս-ասում են՝ «չակնկալիքների շարժում» ենք անում, այդ շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։
    🔸 Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական և պատմական Հայաստանի տարբերությունը։

  • Հայաստանը և Եվրամիությունն այս օրերին դրական իմաստով վերանայում են հարաբերությո…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը և Եվրամիությունն այս օրերին դրական իմաստով վերանայում են հարաբերությունները և օրակարգը. Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հարցուպատասխանին
    🗣 «Այժմ քննարկվում են հարցեր, որոնք ավելին են, քան նախատեսում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), օրինակ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, եթե ունենանք ԵՄ-ի հետ, նախատեսված է ՀԸԳՀ-ով։
    📃 ԵՄ-ի հետ քննարկում ենք համաձայնագիրը և դրանից անդին նոր գործիքներ. կա երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությունները՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիաներ, շուկաների մոտարկում, որակների, ստանդարտների բարձրացում և այլն»։

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում…

    🪧🚌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են, որ նոր տնօրենությունը կադրային փոփոխություններ է անում, աշխատակիցներին հեռացնում աշխատանքից։ Նրանք պահանջում են, որ իրենց աշխատանքներում վերականգնվեն ընկերության գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը, հաշվապահության աշխատողները:
    🗣 Քաղաքապետարանից արձագանքել են ակցիային՝ նշելով, որ «որոշ երթուղիներում արձանագրվել են վարորդների կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր»։
    📌 «Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների: Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», — նշել են քաղաքապետարանից:

  • Փաշինյանը Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ հանդիպմա…

    🇦🇲🇮🇷 Փաշինյանը Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:
    🗣 Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

  • Կառավարության հետազոտական պատվերներ․ Միջազգային հարաբերությունների լեհական ինստի…

    Կառավարության հետազոտական պատվերներ․ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի օրինակը
    🏫Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտը վերլուծական կենտրոն է, որը սերտ համագործակցում է Լեհաստանի կառավարության հետ, ստանում հետազոտական պատվերներ։
    👨🏻‍🏫Ինստիտուտի՝ հետազոտությունների գծով փոխտնօրեն Լուկաշ Քուլեսան «Ինֆոքոմին» պատմել է, թե ինչպես է կառույցը գործում և համագործակցում կառավարության հետ։ Իսկ հետազոտող Վոյչեկ Վոյտաշևիչը խոսել է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սպասվող փոփոխություններից։

    Կառավարության հետազոտական պատվերներ․ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի օրինակը

    #infocom #ինֆոքոմ
    Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտը վերլուծական կենտրոն է, որը սերտ համագործակցում է Լեհաստանի կառավարության հետ, ստանում հետազոտական պատվերներ։ Ինստիտուտի՝ հետազոտությունների գծով փոխտնօրեն Լուկաշ Քուլեսան «Ինֆոքոմին» պատմել…

  • Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լ…

    💬 Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի. Էդմոն Մարուքյան
    🗣 «Նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլ պետք է ցույց տա։ Միջազգային չափանիշ կա չէ՞, որ ասում է՝ դատավորը պետք է լինի անկախ, նաև պետք է երևա անկախ։ Նույն բանը ես ասել եմ Սրբազանին։
    🔸 Եթե մեր խորհուրդներն ու մոտեցումները հաշվի առնվեն, շարժումը կունենա ավելի մեծ ժողովրդական աջակցություն, եթե ոչ, ապա կապրենք, կտեսնենք»,- ասել է Մարուքյանը Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում։ |news.am|

  • ԲԴԽ նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվե…

    👨‍⚖️ ԲԴԽ նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։
    🗳 Քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցել է 70-ը․ բոլորը կողմ են քվեարկել։

  • Արարատի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրաց…

    ❗️ Արարատի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով. ՔԿ
    📌 Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները, և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:
    📌 Նշենք, որ Արարատի մարզի բնակչուհին էր ավելի վաղ հաղորդում ներկայացրել իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ ներկայացնելով նաև դստեր մոտ հայտնաբերված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:

  • Նախատեսվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այց Հայաստան։ Այս մասին ՀՀ-ում Իր…

    ❗️ Նախատեսվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այց Հայաստան։
    🗣 Այս մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
    🔸 Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով տարածվող լուրերը, թե արդյո՞ք Իրանի նախագահը պետք է այցելեր Հայաստան, ասել էր․ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»։

  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժ…

    ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակում քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը։
    🔎 Քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք է սահմանվել․
    🔸 ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը,
    🔸 փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում՝ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը,
    🔸 անհատական ծանուցման դեպքում՝ քաղաքացու պաշտոնական էլ․ փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը,
    🔸 հրապարակային ծանուցման դեպքում՝ azdarar.am կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: |armenpress.am|