Category: Infocom

  • Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաք…

    🇦🇿🇹🇷 Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը, քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր:
    📝 Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել, դրանց բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցե…

    🇦🇲🇨🇾 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ:
    🤝 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]

  • Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում …

    🇦🇲🇦🇿🇹🇷 Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։
    🗣 «Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հաջողությունը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- շեշտել է Էրդողանը։ |armeniasputnik.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-…

    📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը:
    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների հետ:
    [ՀՀ կառավարություն]

  • Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3 13-ամյա…

    Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3
    🖌🎸 13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։
    🖥  Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել և բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։
    🚀 Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։
    🔬 Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում:
    📅 Հոկտեմբերի 1-6 
    🕒 Ամեն օր՝ 15:00-21:00 
    📍 Ազատության հրապարակ
    👩‍🔬👨‍🔬Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝
    • բացահայտելու գիտության գաղտնիքները,
    • հանդիպելու փորձառու գիտնականների հետ,
    • մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։

    Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

    #infocom #ինֆոքոմ
    13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։
    Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է…

  • Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա — Գր. Լուսավորչի փողոցի խաչմ…

    ❗️Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա — Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա — Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
    🔸 Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։ [Երևանի քաղաքապետարան]

  • ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մաս…

    ⚖️ ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Սահմանադրական դատարանից։ 📌 Նշենք, որ ՀՀ կառավարությունը վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։…

  • Լիբանանի հարավային և արևելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրա…

    🇱🇧 Լիբանանի հարավային և արևելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը 274-ից հասել է 356-ի, վիրավորների թիվը՝ ավելի քան 1200-ի։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է 21 երեխա և 39 կին։ Շտապօգնության մի քանի աշխատակից…

  • Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման տեղակայման վայրերի վրա իսրայելական ավի…

    ❗️Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման տեղակայման վայրերի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21 երեխա, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ 📌 Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելն…

  • Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց Սեպտեմբերյան փափուկ եղանակին Դեբեդն իրեն այնպես …

    Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց
    🌤 Սեպտեմբերյան փափուկ եղանակին Դեբեդն իրեն այնպես է պահում, կարծես ինքը չէ, որ չորս ամիս առաջ ափերից դուրս էր եկել։ Գետը հիմա հոսում է անվրդով, համբերատար։ Հիմա Ալավերդին խոր ցեխից մաքրված է, ջրհեղեղից տուժած հիմնական ճանապարհներն ու կամուրջները որոշակիորեն նորոգված են, բայց աղետի հետեւանքները կարճ ժամանակում ամբողջությամբ չեն վերացել, դեռ բազմաթիվ խնդիրներ կան՝ կորցրած տների փոխհատուցումից մինչեւ վնասված ջրատարներ եւ այլն։
    🌉 Սանահին կայարան թաղամասում է եղել այն կամուրջը, որը Դեբեդը փլուզել էր։ Հիմա նոր կամուրջ է կառուցվել, որը տանում է դեպի այն թաղամաս, որի բնակիչները գետի ափին այգիներ են ունեցել։ Այս թաղամասն ալավերդցիները կոչում են Կամչատկա՝ իբրեւ կենտրոնից հեռու մի վայր։
    🌳 Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։