Category: Infocom

  • «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է Իսրայելի հետ գործարք կնքել Գազայի հարցով: Այդ մասին հայտնել…

    💬 «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է Իսրայելի հետ գործարք կնքել Գազայի հարցով: Այդ մասին հայտնել է «Համաս»-ի՝ Կատարի քաղաքական բյուրոյի ավագ անդամ Հուսամ Բադրանը:
    🇪🇬 Կիրակի օրը Եգիպտոսն առաջարկել է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև երկօրյա զինադադար հաստատել, որի ընթացքում Գազայում պահվող պատանդները կազատվեն։
    📍 Պարզ չէ՝ «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյայի արձագանքը եգիպտական կողմի առաջարկին է վերաբերում, թե ոչ: Միաժամանակ «ՀԱՄԱՍ»-ի աղբյուրները Asharq News-ին նաև հայտնել են, որ խմբավորումը ավելի շատ նախընտրում է համաձայնության համապարփակ տարբերակ, քան փուլային: |timesofisrael.com|

  • ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2025թ. բյուջեի նախնական քննարկո…

    ❗️ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2025թ. բյուջեի նախնական քննարկումները: Նախագիծը այս պահին զեկուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 🗣 Նա նշեց, որ բյուջեի վերաբերյալ ոչ մի թիվ չի բարձրաձայնելու, դա կանեն Կառավարության գործընկերները. «Պիտի…

  • ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանում կայացած ընտրություններում միջազգային նորմերի բոլ…

    🇬🇪🇺🇸 ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանում կայացած ընտրություններում միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում է միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
    🇪🇺 ԵՄ-ն Վրաստանի ԿԸՀ-ին և համապատասխան այլ մարմիններին կոչ է արել կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ ու անկախ կերպով հետաքննելու և լուծելու ընտրական խախտումները ու դրանց առնչվող մեղադրանքները։
    🇭🇺 Այս ֆոնին այսօր Թբիլիսի է մեկնելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա առաջիններից է, որ շնորհավորել է «Վրացական երազանքին» ընտրություններում հաղթելու առիթով:
    Նշենք, որ ԵՄ նախագահությունը մինչև 2024թ. դեկտեմբեր ստանձնել է Հունգարիան:

  • Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ձայների 99.261%-ի հաշվարկը, ըստ որի առաջատար է «Վրա…

    🇬🇪 Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ձայների 99.261%-ի հաշվարկը, ըստ որի առաջատար է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։ Ընդդիմությունից ամենաշատ ձայները ստացել է «Կոալիցիան փոփոխությունների համար» միավորումը հավաքելով 10.822%։ 📌 «Միացյալ ազգային շարժում»…

  • Վրաստանի ընդդիմադիր բոլոր 4 կուսակցությունները, որոնք հաղթահարել են խորհրդարան ա…

    ❗️Վրաստանի ընդդիմադիր բոլոր 4 կուսակցությունները, որոնք հաղթահարել են խորհրդարան անցնելու 5 տոկոսի շեմը, հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները։
    Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքից ժամեր առաջ Իրակլի Կոբախիձեին շնորհավորական ուղեր…

    🇦🇿🇬🇪 Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքից ժամեր առաջ Իրակլի Կոբախիձեին շնորհավորական ուղերձ է հղել նաև Իլհամ Ալիևը՝ նրան հրավիրելով Ադրբեջան։

  • 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է…

    ⚖️ 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում․ Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով կատարված վարութային գործողությունների մասին
    🔸2019 թ․ վերսկսվել է Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: Ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ:
    🔸Քննության ընթացքում հարցաքննվել են նաև դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: Առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար:
    🔸Գլխավոր դատախազի՝ 2024 թ․ փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին…

    🇦🇲🇬🇪 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով:
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանի ՀՕՊ-ը հայտարարություն է տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստ…

    🇮🇷🇮🇱 Իրանի ՀՕՊ-ը հայտարարություն է տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել: 📌 Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային…

  • Ուղիղ 25 տարի առաջ այս օրը ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հան…

    Ուղիղ 25 տարի առաջ այս օրը ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների կրակահերթից։
    Ահաբեկչական խմբի գործողություններին զոհ գնացին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձի, հիմնականում ԱԺ պատգամավորների։
    2003թ․ դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամների, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: