Category: Infocom

  • #ԱԱ_2026 Արգենտինան 1/8 եզրափակիչում է, բայց բոլորի «աչքի փուշն» է՝ «հանդիսատես…

    🇦🇷🇨🇻 #ԱԱ_2026 Արգենտինան 1/8 եզրափակիչում է, բայց բոլորի «աչքի փուշն» է՝ «հանդիսատեսի համակրանք» Կաբո Վերդեին պայքարից դուրս թողնելու համար։
    ℹ️ Վստահաբար, Կաբո Վերդեի հավաքականը՝ դարպասապահ Վոժինիայի գլխավորությամբ, ապահովեց դրամատիկ հանդիպում՝ հեշտ չհանձնվելով և ստիպելով աշխարհի գործող չեմպիոն արգենտինացիներին 1-1 հաշվով գնալ լրացուցիչ ժամանակի, որտեղ ևս աֆրիկացիները համառություն ցույց տվեցին, բայց ի վերջո՝ 3-2 հաշվով պարտվեցին վերջնաարդյունքում։
    ⚽️ Հուլիսի 7-ին՝ ժամը 20:00-ից, կհետևենք Արգենտինա-Եգիպտոս դիմակայությանը։
  • #ԱԱ_2026 Եգիպտոսը առաջին անգամ ԱԱ 1/8 եզրափակիչում է Ավստրալիայի դեմ տարած հաղթ…

    🇦🇺🇪🇬 #ԱԱ_2026 Եգիպտոսը առաջին անգամ ԱԱ 1/8 եզրափակիչում է Ավստրալիայի դեմ տարած հաղթանակի շնորհիվ։
    ℹ️ Հանդիպման ելքը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով՝ հօգուտ Եգիպտոսի, քանի որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով (ընդ որում՝ 2 գոլն էլ հեղինակեցին եգիպտացիները), իսկ լրացուցիչ ժամանակը գոլազուրկ էր։
    ⚽️ 2 ժամ անց կմեկնարկի Արգենտինա-Կաբո Վերդե հանդիպումը, որի հաղթողի հետ էլ կմրցի Եգիպտոսը։

  • Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյա…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    🔸 Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական արձանագրությունների վերաբերյալ դիտողություններ, որոնք կցվել են գործի նյութերին։
    📣 Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի ներկայացրած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված է։
    📌 Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է հուլիսի 7-ին։ |tert.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրու…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։
    📣 Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին Ամերիկայի անկախության 250-ամյակի առթիվ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
    🤝 Երկու առաջնորդները համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում․ սպասվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ |armenpress.am|

  • Հայաստանը և ԵՄ-ն քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լա…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը և ԵՄ-ն քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։
    🔸 Կողմերն ընդգծել են ընտանեկան և գենդերային բռնության, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը։
    🔸 Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների շուրջ, պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն առաջարկությունների իրականացման վերաբերյալ՝ վերջնական զեկույցի հրապարակումից հետո։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի…

    📣📃 Հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։
    📌 ՍԴ որոշման հրապարակման ժամի վերաբերյալ նախապես կտեղեկացվի ՍԴ ֆեյբուքյան էջի միջոցով:
    [Սահմանադրական դատարան]

  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր՝ Իրանի նախկին առաջնո…

    🇮🇷 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր՝ Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին, հայտնել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ այաթոլլահ Հաքիմ Էլահին։
    📣 Էլահին հայտարարել է, որ գերագույն հոգևոր առաջնորդի ներկայությունը հանրությանը «վտանգավոր» էր Իսրայելի սպառնալիքների և հետապնդման ռիսկի պատճառով։ |1lurer.am|
    ▪️ Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ 📣 Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:

  • Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում Հուլիսի 3-ին՝ ժամը 17…

    ‼️ Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում
    🔸 Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
    📌 Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա մեկ տուժած:
    🚒 Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Վարչապետն…

    ▪️ Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։
    📣 Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:
    🇦🇲🇮🇷 Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 🗣 «Նախատեսված են շփումներ Իրանի ղեկավարության հետ»,- հավելել է նա։

  • Մեռելոց օրերը աշխատանքային կմնան․ ԱԺ-ն ընդունել է նաեւ կառավարության առաջարկը։ …

    ❗️ Մեռելոց օրերը աշխատանքային կմնան․ ԱԺ-ն ընդունել է նաեւ կառավարության առաջարկը։
    📌 ՀՀ կառավարությունն առաջարկում նշել է, որ մեռելոց-հիշատակի օրերը կարող են պահպանվել որպես հիշատակի օրեր՝ առանց համընդհանուր ոչ աշխատանքային կարգավիճակի։ Նշվում է, որ սա թույլ կտա պահպանել մշակութային և հասարակական նշանակությունը՝ առանց տարեկան արդյունավետ աշխատաժամանակի կրճատման։
    🔸 ՀՀ ԱՍՀ նախարարությունից «Ինֆոքոմին» հայտնել են, որ խորհրդարանը նախագիծն ընդունել է նաեւ այս առաջարկը հաշվի առնելով։
    {Փոխոխված} Մեռելոց օրերը աշխատանքային կմնան։ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը նախագիծ էր հեղինակել Մեռելոց օրերը ոչ աշխատանքային սահմանելու վերաբերյալ։ ՀՀ Կառավարությունը առաջարկել է մեռելոց-հիշատակի օրերը պահպանել որպես հիշատակի օրեր՝ առանց համընդհանուր ոչ…