Category: Infocom

  • Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականաց…

    ❗️ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 📌 Գյումրու համայնքապետարանի շենքի մոտ քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով հավաքվել են մի խումբ անձինք…

  • Երկու ենթադրյալ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրությունը վարույթի շրջանակու…

    Երկու ենթադրյալ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։

  • Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոհունակութ…

    🇪🇺💬 Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի առնչությամբ։ 
    🗣 «Շատ ոգևորված եմ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի շարքով, այդ թվում՝ Ադրբեջանի հայտարարությունը իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին»,- X-ում գրել է նա։ |armenpress.am|

  • Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հանել է իր երկրի տարածքով դեպի Հայաստան բ…

    Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հանել է իր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռներ տեղափոխելու սահմանափակումները:

  • Ամերիկյան զորք Գազայում չի լինի՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է հայտարարել։ Իսր…

    🇺🇸 Ամերիկյան զորք Գազայում չի լինի՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է հայտարարել։
    🗣 Իսրայելի հարավ՝ հրադադարի համակարգման ամերիկաիսրայելական կենտրոն այցի ժամանակ Վենսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները համակարգելու է խաղաղությանն ուղղված աշխատանքները, քանի որ ոչ մեկը, բացի ԱՄՆ-ից, չի կարող միջնորդի դեր տանել Ծոցի երկրների, Իսրայելի, Թուրքիայի ու Ինդոնեզիայի միջև։
    ‼️ Չնայած վերոնշյալ կենտրոնում էին նաև Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից, Դանիայից և Հորդանանից ժամանած զինվորականներ, դեռևս պարզ չէ, թե որ երկրները կհամաձայնեն զինված ուժեր ուղարկել Գազա ՄԱԿ-ի մանդատով միջազգային կայունացման ուժերի կազմում, ինչի ձևավորման շուրջ քննարկումը դեռևս նախնական փուլում է։ |timesofisrael.com|
    🖇 Կարդալ ավելին

  • «Արթուր Թարխանյան կենտրոնը» տարածել է հայտարարություն Հայաստանի ճարտարապետների …

    🗣 «Արթուր Թարխանյան կենտրոնը» տարածել է հայտարարություն Հայաստանի ճարտարապետների պալատի անունից, որը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների պալատը։

    ❗️«Հակառակը՝ Պալատի խորհրդում քննարկումների արդյունքում կայացվել է սկզբունքային որոշում՝ ձեռնպահ մնալ հարցի հանրայնացումից՝ համարելով այդ ճանապարհն անարդյունավետ, իսկ մասնագիտական տարակարծությունների քննարկումները շարունակել։
    🔸 Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ […] Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ Անահիտ Թարխանյանը։ Քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով […]։ Պալատը շարունակելու է իր հանձնառությունը՝ մասնագիտական հարցերի վերջնական պարզաբանման և անհրաժեշտ շտկումների իրականացման ուղղությամբ»,- ասված է Պալատի հայտարարության մեջ։
    📌 «Արթուր Թարխանյան կենտրոնը» հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ։ Հայտարարությունը ստորագրել էին Ճարտարապետների պալատի հարյուրից ավելի անդամներ։

  • ՄԻԵԴ-ը երեկ որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավ…

    ⚖️ ՄԻԵԴ-ը երեկ որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց: Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը, հաշվի առնելով […], որ կարող են վտանգի տակ դրվել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ, որպեսզի Դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն տալով զանգահարել իր միակ քրոջը և Երևանում գտնվող փաստաբաններին:
    📌 Ադրբեջանի ՆԳՆ-ն 2025թ. սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ: Նշվում էր, թե նա ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին և զինված դիմադրություն է ցույց տվել (այդ օրն Ալիեւը գնացել էր Արցախ): Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել պատասխան կրակի հետևանքով ու ձերբակալվել:
    🇦🇿 Ադրբեջանը ՄԻԵԴ է ուղարկել դիմումի պատասխան, թե Ավանեսյանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, կցել են նաեւ լուսանկարներ, որոնք, սակայն, կասկած են հարուցել հայ փաստաբանների մոտ․ նրանք կարծում են, որ լուսանկարները բեմականացված են, ինչպես ամբողջ պատմությունը։ |hetq.am|
    Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:  Այսօր նախատեսված է Հայա…

    🛫 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
     
    🇦🇲 🇬🇪 Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
    🔸 Վաղը Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։
    [ՀՀ կառավարություն]

  • Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը։ «Քահանա Ասատրյանը՝ ա) հրապար…

    ‼️ Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը։ 📣 «Քահանա Ասատրյանը՝ ա) հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, բ) (…) հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, գ) վերջին մեկ…

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաք…

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։
    [ՀՀ ԱԽ]