Category: Infocom

  • Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայո…

    🇺🇸 Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ:
    📣 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։
    🗣️ «Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը», — նշել են դեսպանատնից։

  • Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օր…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը լեհական TVP World-ին
    🗣️ «Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»։
     

  • Մեր ըմբռնմամբ այս պահին Հայաստանում չկան դեպքեր, որոնք լիովին համապատասխանում ե…

    💬 Մեր ըմբռնմամբ այս պահին Հայաստանում չկան դեպքեր, որոնք լիովին համապատասխանում են [«քաղաքական բանտարկյալ»] սահմանմանը: Այնուամենայնիվ, մենք տեղյակ ենք ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով դեպքերի մասին և ուշադիր հետևում ենք դրանց:
    🗣 Այս մասին, aravot.am-ի հարցմանն ի պատասխան, ասել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցող Բորիանա Աբերգը:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնք…

    📣 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հանդես է եկել ելույթով.
    🇦🇲🇦🇿 «Այժմ, երբ այցելեք Երևան 2026-ին և Բաքու՝ 2027-ին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության և կապակցվածության ամրապնդման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
    ‼️ Հաշվի առնելով սա՝ ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։ Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն»:

  • Ռուսաստանն աշխարհին անհրաժեշտ է որպես կարևորագույն մաս, այլապես հավասարակշռությո…

    Ռուսաստանն աշխարհին անհրաժեշտ է որպես կարևորագույն մաս, այլապես հավասարակշռությունը չի կառուցվի։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

    📌 Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ցույց է տվել կայուն լինելու ամենաբարձր աստիճանը՝ դիմակայելով պատժամիջոցներին: Անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ-ն ցանկություն է ունեցել հարցակվել ՆԱՏՕ-ի վրա, Պուտինն ասել է․
    🗣 «Ես նայում եմ ու չեմ հասկանում, թե ինչ են ասում արևմտյան էլիտաները։ Միթե նրանք հավատում են, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։ Մենք ինքներս երբեք ռազմական դիմակայություն չենք նախաձեռնել», — ասել է Պուտինը։ |tert.am|

  • Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026 թ. մայիսի 4-ին տեղի…

    🤝Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026 թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Մեքենայական ուսուցումը, հայերեն ձայնային գործիքներն ու բժիշկների օգնականները | Հ…

    Մեքենայական ուսուցումը, հայերեն ձայնային գործիքներն ու բժիշկների օգնականները | Հանրագիտ

    🧬🎙«Ինֆոքոմը» Ազատության հրապարակից, որտեղ այս օրերին ընթանում է Գիտության փառատոնը, սկսում է «Հանրագիտ» պոդքաստը։
    🖥 Մեր առաջին հյուրն է Հայ-ռուսական համալսարանի Առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնի (CAST)՝ մեքենայական ուսուցման թիմի ղեկավար Կարեն Ավետսիսյանը, որը պատմում է
    🔸 CAST կենտրոնի և դրա թիմերի, կենտրոնի մեքենայական ուսուցման թիմի ձևավորման,
    🔸 հայերեն ձայնը տեքստի և տեքստը ձայնի վերածող գործիքների մշակման,
    🔸 այդ գործիքներին Լոռվա, Արցախի և այլ բարբառներ սովորեցնելու,
    🔸 սրտաբաններին և հոգեբաններին օգնող գործիքների մշակման,
    🔸 համակարգչային տեսողության ուղղությամբ հետազոտությունների և քիչ տվյալներով աշխատող մոդելների ստեղծման,
    🔸 Wav.am ստարտափի մասին։

    Մեքենայական ուսուցումը, հայերեն ձայնային գործիքներն ու բժիշկների օգնականները | Հանրագիտ

    #infocom #ինֆոքոմ
    Հայ-ռուսական համալսարանի Առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնի (CAST)՝ մեքենայական ուսուցման թիմի ղեկավար Կարեն Ավետսիյանը «Հանրագիտ» պոդքաստում պատմում է
    — CAST կենտրոնի և դրա թիմերի,
    — կենտրոնի մեքենայական ուսուցման թիմի ձևավորման…

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը լրացնելու համար Ազգա…

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը լրացնելու համար Ազգային ժողովին է առաջարկվել Լեւոն Բալյանի թեկնածությունը։ 

  • Որոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ…

    Որոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ

  • ԱԺ-ն 64 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով ընդունեց ՔՊ խմբակցության՝ «Հայաստանի և…

    ԱԺ-ն 64 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով ընդունեց ՔՊ խմբակցության՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը:
    📌 Ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին:
    🔸 «Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին»,- ասվում է «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության մեջ:
    🔸 «Հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցությունը: