Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։   📌 Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

  • Էմանուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, նր…

    🇫🇷 Էմանուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, նրանց թվում երեք հայազգի նախարար կա։
    📌 Աստրիդ Փանոսյան-Բուվեին նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման, իսկ Անտուան Արմանին՝ էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար։ Երեքն էլ Մակրոնի կուսակցության անդամներ են։ |azatutyun.am|

  • Բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն ձերբակալել են Ե…

    ❗️Բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն ձերբակալել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանում և ՌԴ-ում հետախուզման հիմքով։ Ըստ բլոգերի՝ իրենից պահանջել են, որ նրանց հետ գնա աշխատասենյակ, որից ինքը հրաժարվել է։ Նրա խոսքով իրենից…

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից։ «Հայաս…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից։ 🗣 «Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները…

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից։ «Հայաստա…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից։
    🗣 «Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում:
    📌 Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին», — նշված է ուղերձում։

  • Եվրախորհրդարանի 30 անդամ կոչ է արել ԵՄ-ին խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ,…

    🇪🇺🇬🇪 Եվրախորհրդարանի 30 անդամ կոչ է արել ԵՄ-ին խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծվեն։ Նրանք իրենց փաստարկները ներկայացրել են ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին ուղղված նամակում:
    🗣 «Վրաստանի ընտրությունները կլինեն ժողովրդավարության և եվրոպական արժեքների նկատմամբ երկրի հավատարմության վճռական փորձություն… Այս ընտրությունները Վրաստանի համար միայն ներքին խնդիր չեն, դրանք առանցքային կետ են ԵՄ-ի հարաբերություններում իր արևելյան գործընկերների հետ, հատկապես հաշվի առնելով ԵՄ-ի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը տարածաշրջանում ազդեցության համար», — ասվում է նամակում: |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել, սակա…

    ❗️Նիկոլ Փաշինյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել, սակայն նա դեռ չի այցելել այնտեղ:
    📌 Զոհված զինծառայողների ծնողերը նախորդ գիշերվանից Եռաբլուրում են՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքը: |news.am|

  • «Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մա…

    🇦🇲🇷🇺 «Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:
    📌 Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»։
    [ՀՀ-ում ՌԴ դեսպանություն]

  • Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ի…

    🇦🇲🇺🇸 Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։
    🗣 «Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», — նշել է Էնթոնի Բլինքենը:
    📌 ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ: |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ. «2018 թվականի Ժողովրդական,…

    Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.
    🗣 «2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:
    🔸 Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:
    🔸 Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:
    📌 Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով», — նշված է ուղերձում։