Category: Infocom

  • «Փյունիկ» ֆուբոլային ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է…

    🇦🇲⚽️ «Փյունիկ» ֆուբոլային ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է ակումբը վաճառելու, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը լքելու մտադրության մասին։
    🔸 «Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելի: Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:
    🔸 Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ: Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ աշխատելու անհնարինության մասին: Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման», — նշել է նա:

  • «Փյունիկ» ֆուբոլային ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է…

    🇦🇲⚽️ «Փյունիկ» ֆուբոլային ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է ակումբը վաճառելու, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը լքելու մտադրության մասին։
    🔸 «Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելի: Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:
    🔸 Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ: Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ աշխատելու անհնարինության մասին: Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման», — նշել է նա:

  • ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, ՀՀ հետագա գոյության, ինք…

    ‼️ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար․ Նիկոլ Փաշինյան 🔸 «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած…

  • ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ …

    🤝 ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ, թեև Հայաստանը չի մասնակցել միջոցառումներին (ՀԱՊԿ զորավարժություններ՝ խմբ․)։
    🗣 Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Союзники.ОДКБ»-ին տված հարցազրույցում։
    📌 Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պատասխանը չի վերաբերում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ կապված ՀԱՊԿ-ի հետ։ Տասմագամբետովը նման պատասխան է տվել ՀԱՊԿ զորավարժությունների արդյունքների վերաբերյալ հարցի համատեքստում, և հարցազրույցը, ըստ երևույթին, անցկացվել է մինչ Փաշինյանի հայտարարությունը։

  • ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ…

    🇦🇲🇦🇿 ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քկմ, բայց Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում:
    🗣 Այդ մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🤝 Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ վերջերս Ադրբեջանի հետ ստորագրած կանոնակարգը՝ սահմանզատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ, հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանան այդ խնդիրը լուծել: |tert.am|

  • Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ 7 անձի նկատմամբ …

    Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 3-ը կալանավորվել են․ ՔԿ
    🔸 ՀՀ մի շարք քաղաքացիներ, ինչպես նաև ԼՂ նախկին 2 բնակիչ, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց 2024թ․ ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և ԼՂ մի շարք նախկին բնակիչների:
    🔸 Վերջիններս տարբեր խմբերով մեկնել են ՌԴ, որտեղ անցել են նախնական ստուգումներ: Ապա այդ անձանց տեղակայել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, անցկացրել են փակ տարածքում մարտ վարելու պարապմունքներ։
    🔸 Հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է ՀՀ, իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել ՀՀ իրավապահ մարմինների կողմից այն բացահայտվելու արդյունքում։

  • Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում…

    🇷🇺🇮🇷 Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։
    🗣 Այս մասին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սարգեյ Շոյգուն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։
    🤝 Իրանի նախագահի հետ հանդիպմանը Շոյգուն փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ ՌԴ դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։ |azatutyun.am|

  • Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաև…

    🇷🇺🇦🇿 Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։
    🤝 Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թ․ օգոստոսի 19-ին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնաժողովի համանախագահները քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
    📌 Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը՝ բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար: |1lurer.am|

  • ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է…

    🇷🇺🇮🇷 ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան
    🔸 Շոյգուն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։

  • Դատախազությունը կբողոքարկի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփ…

    ❗️⚖️ Դատախազությունը կբողոքարկի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գերոգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: [ՀՀ գլխավոր դատախազություն] |1lurer.am|