Category: Infocom

  • Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը երեկ ընդունել է Հայաստանի…

    🤝 Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը երեկ ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին։
    📌 Նա հորդորել է կողմերին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար:

  • Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակու…

    ❗️ Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը․ «Անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։…

  • Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում պարզաբանեց, թե ինչ էր իր կին Աննա Հակոբյանը…

    Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում պարզաբանեց, թե ինչ էր իր կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում․
    📌 Իմ կնոջ՝ [պատերազմի օրերին Ստեփանակերտում] գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն էնտեղ ապահովենք։ Եվ էնտեղ կային մարդիկ, որ չէին կարողացել դուրս գալ, նկուղներում էին, սննդի կարիք կար, և կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։
    📌 Եվ հընթացս բնականաբար նաև ԼՂ ղեկավարության հետ եղել է, տեսել են, շփում է եղել։ Գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնան նաև, որ հրամկազմը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, որ մտածել են՝ դրական ներգործություն կունենա, որ վարչապետի ընտանիքի անդամը էնտեղ է գտնվում։ Եվ առաջարկ է եղել քաղաքավարական այց անել հրամկազմին, էդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, ողջունել է, 10, 15 րոպե մնացել է դուրս է եկել։

  • Reuters-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքայ…

    🇦🇲 Reuters-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (86․6 հազար քառ․ կմ տարածքով, որի մեջ մտնում է նաև Արցախը), ցանկացել է, որ Բաքուն էթնիկ հայ բնակչության համար երաշխիքներ տրամադրի։ 🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարար…

  • Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ուն…

    🔸 Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի: 
    🔸 Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է և կենսական: Անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է անկեղծ ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]

  • Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թու…

    🇺🇸🇹🇷 Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում կայացած հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։
    📌 ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին չի հաղորդվում։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք առաջնահերթություններ։ |azatutyun.am|

  • 2004թ․ հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և ՊՆ-ի միջև՝ ի դեմս…

    📌 2004թ․ հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և ՊՆ-ի միջև՝ ի դեմս նախարար Ս. Ս.-ի (Սերժ Սարգսյան՝ խմբ․) կողմից լիազորված անձ Վ. Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ բանկը ՊՆ հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը:
    📌 Պայմանագրով նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը, գերազանցելու դեպքում ավելի գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ-ին:
    📌 Մինչդեռ ընդամենը մեկ ամիս 12 օր անց նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս. Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին: [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, Ղրղզստանը երկար ժամանակ օգնությո…

    🇧🇾🗣 Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը՝
    📌 «Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։ |tert.am|

  • Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ…

    ‼️ Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
    Հայկական կողմում տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]

  • Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ առաջիկայում Վաշինգտոնում նախատես…

    🇦🇲🇦🇿 🇺🇸 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ առաջիկայում Վաշինգտոնում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և հույս հայտնեց, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա։
    🗣 «Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»։