Category: Infocom

  • Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրութ…

    🇦🇲🇬🇪 Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:
    🗣 «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»։ [ՀՀ ԱԳՆ]

  • Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատ…

    🔸Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
    🗣 «Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու։ Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի»,- ասաց Սրբազանը։

  • Ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սր…

    ❗️Ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սրբազանն ու իր աջակիցներն էին։ Այժմ քաղաքացիները շարժվում են Սբ. Աննա եկեղեցի։

  • Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։ Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտա…

    ❗️Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
    📌 Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
    Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված՝ փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանու…

    ❗️Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանությունը բացի ճանապարհը, սակայն ոստիկանության մայոր Լևոն Ղազարյանը հայտնեց, որ ճանապարհը կբացեն միայն Օպերայում տեղի ունեցող միջոցառումից հետո։
    📌 Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը ավարտվելու է 20:00-ին, սակայն «հարգելի պատճառով» այն ավարտվելու է 22:00-ին։ Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցներին վրդովեցրեց, Բագրատ Սրբազանը գոչեց «խաբեբաներ, ստախոսներ»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպակա…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ:
    📌 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:
    [ՀՀ կառավարություն]

  • Մի պահ իրավիճակը լարվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, երբ ոստիկանության ծառ…

    ❗️Մի պահ իրավիճակը լարվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, երբ ոստիկանության ծառայողի ու Թովմաս Առաքելյանի միջեւ բանավեճ էր ընթանում։
    📌 Իրադրությունը տաքացավ, քաղաքացիները փորձեցին հրել արգելապատնեշը, սակայն ոստիկանները դիմադրեցին։ Բագրատ Սրբազանը փորձում է հանդարտեցնել իրավիճակը։

  • Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ Անկախության առ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև, կրկնում եմ, թե մենք, թե Ադրբեջանը չգիտեն դա ինչ է, ինչպիսի տեսք ունի։
    🗣 Իսկ այն, ինչ չգիտես, առաջ է բերում անորոշություններ, մտահոգություններ, լարվածություններ, որոնք հասկանալիորեն բանաձևում և ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա, իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ։ Ահա այստեղ է, որ գալիս է սովորելու անհրաժեշտությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանի ու Ադրբեջանին կսովորեցի խաղաղ ապրել։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողությանը] |armenpress.am|

  • Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժ…

    🇦🇲🇦🇿Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը։
    ⚖️ Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի,  ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։ Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ: |tert.am|

  • Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նախկին նախագահներից ոչ մեկի հետ «դժբախտաբար» հանդիպ…

    🗣 Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նախկին նախագահներից ոչ մեկի հետ «դժբախտաբար» հանդիպում չի ունեցել։ Նա հանդիպել է նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։
    🔸 Նա նաև նշեց, որ «մեկ ուժի, շատ ծանրակշիռ ուժի հետ» են հանդիպել՝ չնշելով, թե որ ուժն է դա, և որ այդ ուժը կհանրահռչակի դրա մասին։