Category: Infocom

  • Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի …

    🚫 Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով․ Մհեր Գրիգորյան
    «
    Կան հիմնարար հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումները շարունակելն ուղղակի իմաստ չունի»,- ԱԺ հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը։ |factor.am|

  • ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել…

    👥 ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են ՀՀ-ից տեղի չտալ միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին:
    🗣 Ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակ են փոխանցելու ՀՀ ԱԳ նախարարին, և տեղեկացրեց, որ 2024թ սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 60 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։
    ✉️ Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին, ինչպես նաև անդրադառնում, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։
    📍 Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը «հիմնազուրկ և վտանգավոր է»։|news.am|

  • Վնասվածքով հիվանդանոց տեղափոխված աշակերտը դուրս է գրվել. ՔԿ խոսնակ «Հոկտեմբերի …

    ❗️ Վնասվածքով հիվանդանոց տեղափոխված աշակերտը դուրս է գրվել. ՔԿ խոսնակ
    🔸 «Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս: Նախնական տվյալներ են ստացվել, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:
    🔸 Նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։
    🔸 Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։ Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»,- հայտնել է ՔԿ խոսնակը:

  • ԱՄՆ-ում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը. …

    🇹🇷🇺🇸 ԱՄՆ-ում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
    👮🏻‍♂️ Գյուլենը մեղադրվում է 2016թ. Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մեջ, ինչից հետո շարժումը կառավարության կողմից ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն (FETO): Հեղաշրջման փորձից հետո կառավարությունը սկսեց պետական համակարգի «մաքրման» աշխատանքներ, ինչի արդյուքնում շուրջ 40 հազար մարդ բանտարկվեց, իսկ 110 հազար պետական ծառայողներ ազատվեցին աշխատանքից՝ Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով։
    🤝 Մինչ այդ Էրդողանի կառավարությունը եւ Գյուլենը ունեցել են ջերմ հարաբերություններ, Գյուլենի անմիջական աջակցությամբ 2011թ. Էրդողանի կուսակցությունը ընտրություններում կարողացավ կրկին հաղթանակ տանել։ Գյունելականների աճող ազդեցության պայմաններում իշխանությունը սկսեց զսպողական քաղաքականություն վարել Գյուլենի նկատմամբ։

  • Բուլղարիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշայի…

    🥇Բուլղարիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել Եվրոպայի չեմպիոն։
    [Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա]

  • Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռի…

    🇮🇷 Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, հայտնել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար Ահմադ Ալի Գուդարզին։
    🔸Նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է, որը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և հատկապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև նպատակ ունի պայքարել անօրինական ներգաղթի դեմ։ |azatutyun.am|

  • «Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուր…

    🇦🇲🇮🇷 «Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա»,- այս մասին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։
    📌 Դեսպանը նաև կարևորել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները և նշել. «ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ, այն ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը»։
    🔸 Արսեն Ավագյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, նշելով, որ ՀՀ դիրքորոշումը արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ոչ միայն լիարժեք փոխըմբռնման է արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ: |armenpress.am|

  • ՀՀ դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հի…

    🇦🇲🇮🇷 ՀՀ դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:
    [Իրանում ՀՀ դեսպանություն]

  • Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկարի» 2025 թվա…

    🎬 Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկարի» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ինչպե՞ս է «Օսկարի» համար ընտրվել այս ֆիլմը։
    🔸 Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի օգտին քվեարկած 3 անդամներից 2-ը՝ Վահագն Տեր-Հակոբյանը և Սուսաննա Հարությունյանը չխուսափեցին հրապարակավ խոսել իրենց ընտրության մասին։ Երրորդ ձայնը տվողը ցանկացել է գաղտնի մնալ․ ««1489» ֆիլմը շատ ազդեցիկ է ու կարծում եմ՝ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ նման ֆիլմ ուղարկենք, որպեսզի դրսում տեսնեն ու իմանան՝ ինչ է կատարվել, ես էդ տեսանկյունից եմ տվել ձայնս։ Ունեմ վերապահումներ էդ ֆիլմի նկատմամբ, բայց դա կարեւոր չի հիմա, ես գլոբալ եմ նայում հարցին», — նշել է օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։
    📌 «Հետքի» հետ զրույցում անդամներից չորսը՝ Դավիթ Սահակյանցը, Դավիթ Բաբայանը, Սերժ Ավետիքյանը, Կարեն Ղազարյանը, նշել են, որ ընտրել են Էդգար Բաղդասարյանի ֆիլմը․ ««Յաշայում․․․» տեսնում եմ հղումներ դեպի Բունյուել, Ինյարիտու կամ Գոդար, որտեղ կա ինտելեկտ, իդեա, ռեժիսորի աշխատանք։ Ընդհանրապես, տարօրինակ եմ գտնում այն հարցը, թե ինչու է ուղարկվել այս, այլ ոչ թե այն ֆիլմը։ Մի քանի տարի առաջ Ակադեմիան դեռ չէր ստեղծվել, և շատ քչերն էին հետաքրքրվում հայկական կինոյով և «Օսկարին» ուղարկվող ֆիլմերով, հիմա, չգիտես ինչու, այդ թեման հասարակական քննարկման դաշտ է տեղափոխվել», — նշել է ռեժիսոր Դավիթ Բաբայանը։ |hetq.am|

  • 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տա…

    🥇 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։
    🔸 Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։
    [Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա]