🇦🇲🇮🇷Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ։ 🔸 «Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն։ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»,- ասվում է ուղերձում։
❗️Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում. այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվամիջոցը՝ առանց մանրամասնելու։ 🔶 Ըստ իրանական մեկ այլ Tasnim լրատվամիջոցի՝ պատճառը եղել է անբարենպաստ եղանակը։…
📌 Թուրքիան և ԵՄ-ն օգնություն են ուղարկում Իրան՝ գտնելու նախագահ Ռայիսիի ուղղաթիռը։ 🇪🇺🇮🇷 Եվրամիությունը ակտիվացնում է Copernicus EMS արբանյակային քարտեզագրման ծառայությունը՝ հետևելով Իրանի օգնության խնդրանքին։ Այս մասին X միկրոբլոգում գրել է ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։ 🇹🇷🇮🇷 Իրանը Թուրքիայի գիշերային տեսողության որոնողափրկարարական ուղղաթիռ է խնդրել։ Այս մասին հայտնել են Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Նշվում է, որ Թուրքիայից մեկնել է 32 լեռնագնաց և 6 միավոր հատուկ տեխնիկա։
❗️Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է, որ Ջոլֆայից վերադարձող նախագահի շարասյան ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել: 🔶️ Նա նշել է, որ մառախլապատ եղանակին դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները, սակայն նրանց դեռ չեն հասել։
❗️Կիրանց տանող ճանապարհը ոստիկանությունը փակել է և գյուղ մտնել թույլ չեն տալիս։ Ավելի ուշ Կիրանց ժամանել են սևբերետավորները։ 🔶️Ըստ ոստիկանության, Կիրանց գյուղ երթևեկությունը սահմանափակվել է ոստիկանության մասին օրենքի համաձայն, որը սահմանում է ոստիկանության…
❗️ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների…