Category: Infocom

  • Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում ՌԴ-ի կողմից նաև չինացիներ են կ…

    🇺🇦🇨🇳🇷🇺 Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում ՌԴ-ի կողմից նաև չինացիներ են կռվում։
    🗣 «Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնվել վեց չինացիների հետ, որոնցից երկուսին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին», — պնդել է Զելենսկին։
    📌 Նրա խոսքով՝ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ |azatutyun.am|

  • Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CH…

    🇹🇷 Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Թանջու Օզջանը քննադատությունների կենտրոնում է հայտնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար: Մասնավորապես, ապրիլի 5-ին X-ի իր միկրոբլոգում նա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հայ է անվանել՝ դա օգտագործելով որպես նվաստացնող հանգամանք:
    ✍️ Օջալանի ծննդյան օրվան նվիրված գրառման մեջ Օզջանը գրել է. «Եթե քո հայ հայրը երկու վայրկյան ավելի արագ լիներ, դու չէիր ծնվի։ Օջալան, հուսով եմ, որ սա քո վերջին ծննդյան օրն է, դավաճան»։
    🔸Նրա այս գրառումը որոշ օգտատերեր գովաբանել են, մյուսները՝ դատապարտել են՝ այն ռասիստական որակելով։ Արձագանքել են նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ պոլսահայ գրող և քաղաքական գործիչ Մուրատ Մըխճըն, հայազգի հայտնի դերասան, երաժիշտ Հայկո Ջեպկինը։
    🔸 «Լույս մեդիա» հայկական լրատվամիջոցն էլ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքապետին։ |factor.am|

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։ Համապատասխան ո…

    ❗️ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։
    ✍️ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։

  • Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիի ընտրությունների ժաման…

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ.
    💰 «Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: […]
    🗓 Հայտնաբերվել են Գյումրու մի շարք բնակիչների՝ անձնական տվյալներ պարունակող ցուցակներ՝ ձեռագիր նշումներով: Հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները:
    👨‍⚖️ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և սեռը երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը»:

  • Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պա…

    👮‍♂️ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում են մեքենայից և ուժի գործադրմամբ պառկեցնում գետնին։
    🗣️ «Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ |news.am|

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման է հրավիրել առանցքային նախարարների …

    🇺🇸🇫🇷🇮🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման է հրավիրել առանցքային նախարարների և փորձագետների՝ քննարկելու Իրանի հարցը, ներառյալ՝ նրա միջուկային ծրագիրը, Թեհրանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև աճող լարվածության պայմաններում։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​​երեք աղբյուրներ:
    📌 Լրատվամիջոցը նշում է, որ Կառավարության նման նիստ, որը նվիրված է կոնկրետ թեմայի, հազվադեպ է լինում, և ընդգծում է Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների աճող մտահոգությունը, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, քանի դեռ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ արագ բանակցությունների համաձայնագիր չկա: |factor.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված …

    🇬🇧🇦🇿 Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։
    🗣 «Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից և Մեծ Բրիտանիայի հայկական սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետևելու արգելքի հետ։ Մենք նաև ահազանգ ենք հնչեցնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրամանով Բաքվում BBC News Azerbaijan-ի և «Ամերիկայի ձայն-»ի գործունեության դադարեցման մասին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների երկրից արտաքսելու մասին հաղորդվող սպառնալիքների վերաբերյալ», — նշված է նամակում։ |armenpress.am|

  • Բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախա…

    🇷🇺 Բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել ՌԴ, հունիսի 30-ից պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին։  
    🔸 Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան։ Դիմում ներկայացնելուց հետո ՌԴ պատկան մարմինների կողմից ստուգվելու են քաղաքացու տվյալները, և եթե նրա մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել ՌԴ։
    🔸 Սրանից բացի, ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններ ևս կատարվել են ու կատարվում են։ Մասնավորապես, ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորում, որով բոլոր միգրանտների երեխաների համար պարտադիր է դառնում ռուսերեն լեզվի իմացությունը ստուգելու նպատակով թեստ հանձնելը, եթե նրանք պատրաստվում են դպրոց հաճախել։ 
    [ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյան]|armenpress.am|