Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հայտարարել է, որ վերջինիս հանդեպ կայացրած դ…

📣 Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հայտարարել է, որ վերջինիս հանդեպ կայացրած դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։
❗️ «Դատավարությունն ընթացել է Ադրբեջանի ներքին օրենսդրության այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ խախտումներով։ […]
🔸 Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն»,- նշվում է հայտարարության մեջ։
🗣️ Թիմը կոչ է արել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին՝ անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար։
Կարդալ ավելին
❗️Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի բանտում։ Վարդանյանի ազատազրկման որոշման մանրամասների մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով