Category: Infocom

  • Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը, անշուշտ, կկիրա…

    🇩🇪🇦🇿 Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը, անշուշտ, կկիրառվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են։ Շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ ակտիվորեն աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին:
    🗣 Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, որը այժմ Երևանում է։
    Հարցին, թե որ պայմաններում կկիրառվեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, օրինակ՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա՞, նա պատասխանել է՝ ամեն ինչ կանի, որ պատժամիջոցները սեղանին հայտնվեն և կիրառվեն։ |armenpress.am|

  • ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի …

    🇺🇸🇪🇺 ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։
    🗣 Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։
    [ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ համատեղ գագաթնաժողովի մասին հայտարարությունում]|azatutyun.am|

  • Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Բայրամովը։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ համեմատվել …

    🇷🇺🇦🇿 Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Բայրամովը։
    🗣 ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ համեմատվել են դիրքորոշումները 3+3 հարթակի գործունեության առնչությամբ։
    🤝 Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

  • Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հնարավոր է՝ Գազայի վրա ցամաքայ…

    🇮🇱 Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հնարավոր է՝ Գազայի վրա ցամաքային հարձակում սկսեն․ «Հիմա դուք հեռվից եք տեսնում Գազան, շուտով ներսից կտեսնեք, հրամանը կգա»։
    🇺🇸 ԱՄՆ նախագահ Բայդենը, ժողովրդին ուղղված ուղերձում, զուգահեռներ է անցկացրել ՀԱՄԱՍ-ի ու Վլադիմիր Պուտինի միջև՝ նշելով, որ երկուսն էլ «տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն»․ «Նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը…»:

  • Կառավարությունը միջոցներ հատկացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակ…

    Կառավարությունը միջոցներ հատկացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրելու նպատակով․ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

  • ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի եւ Հովհաննիսյանը և Կարապ…

    ⚖️ ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի եւ Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործերով։
    🔸Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը եւ պետք է դիմումատուին փոխհատուցի 30․000 եվրո։
    🔸 Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը պետք է 30 հազարական եվրո վճարի Մ․ Հովհաննիսյանին և Ս․ Կարապետյանին՝ նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար։
    [Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ]

  • Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար։ Մենք անվերապահ աջակցություն ենք հ…

    🇪🇺🇦🇲 Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար։ Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությունը։ Այս մասին հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։
    🗣 «Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղ բանակցությունների վրա, կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։ Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանն ու հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի ու Ադրբեջանի անկախության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ասաց Մեցոլան։

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայել է վերադարձել արաբական երկրներ կատարած …

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայել է վերադարձել արաբական երկրներ կատարած շրջագայությունից հետո:
    📌 Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն այսօր Երուսաղեմում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:
    🗞 Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը (AFP)՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտության ղեկավարին մերձավորարևելյան այցի ընթացքում ուղեկցող իր թղթակցին։|azatutyun.am|