Category: Infocom

  • Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցին սկսեց զարկել զանգերը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» …

    🚶 Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցին սկսեց զարկել զանգերը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ եկեղեցու մոտ։ Այդ հատվածով քայլերթի ողջ ընթացքում զանգերը ղողանջեցին։
    🪧 Այժմ երթն ընթանում է Կոմիտասի պողոտայով։ Դեպի մետրո Բարեկամություն ընթացող ողջ երթեւեկելի գոտին պարալիզացված է, ոստիկանները շարունակում են ուղեկցել ընթացքը։

  • Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամո…

    🇫🇷 Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ դրական զարգացում գնահատելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկը։
    🗣 «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի», — «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

  • Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից…

    🇦🇲🇷🇺 Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից:…

  • «Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ,…

    ❗️«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հասել են Երեւան։
    Այժմ նրանք Հյուսիսային ավտոկայանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

  • Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը. «Այսօր մեր երկիրն ու ժողովուրդ…

    Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը.
    🗣«Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:
    📌 Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։»:

  • …Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում…

    🗣 …Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
    📌 Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։
    [Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը արձագանքել է իրավապահ մարմինների հայտարարություններին] |tert.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ:…

    🗣Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լինել այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ։
    📌 Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն:
    [ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյան] |news.am|

  • Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշ…

    ⚖️ Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ: Տվյալներ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ, երկու անձ ձերբակալվել է։
    ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    📢 Ավելի վաղ է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել էր, որ «մերժում է ցանկացած բռնություն, իսկ նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, կապ չունեն շարժման հետ և մերժելի, հատուկ ներդրված մարդիկ են»։

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Մայիսի 9-ի խորհուր…

    📝 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել․
    🗣 «Մայիսի 9-ի խորհուրդը միայն ռազմական հաղթանակով չի սահմանափակվում, այն նախևառաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։ Մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով՝ շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը:
    📌 Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում»։

  • 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերո…

    📌 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ։
    🔸Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 16 անձի նկատմամբ։
    ⚖️ Մեղադրյալներից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և գրավի հետ, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։[ՔԿ]